Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մինչև Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելն անհրաժեշտ է Հայաստանի ներսում համատարած և համապարփակ խաղաղության «պայմանագրեր» կնքել

Մինչև Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելն անհրաժեշտ է Հայաստանի ներսում համատարած և համապարփակ խաղաղության «պայմանագրեր» կնքել
13.01.2025 | 16:13

Օրինակ, ինչպե՞ս ՀՀ քաղաքացին կարող է խաղաղ ապրել ադրբեջանական, ենթադրենք` SOCAR նավթային ընկերության հետ, եթե այդ նույն քաղաքացու խաղաղ ապրուստն անհամատեղելի է հայկական Telcell-ի, Nairi Insurance / Նաիրի Ինշուրանս-ի, Inecobank CJSC և մնացած բանկերի հետ: Ավելին` ինչպե՞ս խաղաղ գոյատևել, ենթադրենք` Եվլախի քաղաքապետարանի հետ, եթե Երևանի քաղաքապետարան-ը թշնամաբար է տրամադրված երևանցու նկատմամբ, իսկ քաղաքապետի հայրը մի քանի տասնյակ հազար քաղաքացիներին «օպելով համբալ է» անվանում: Ինչպե՞ս բարիդրացիական հարաբերություններ ունենալ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հետ, եթե ՀՀ ԱԺ բարձրագույն ղեկավարությունը և վերջինիս ազգականները թքում են ՀՀ քաղաքացիների վրա: Բա, եթե պետության ներսում խաղաղություն չկա, պատկերացնու՞մ եք, թե ինչ «խաղաղություն է» մեզ սպասվում ադրբեջանցիների հետ: Ավելի լավ է չպատկերացնել:

Իսկ հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանի հետ «խաղաղության» ջատագովները հենց նրանք են, ովքեր թշնամաբար են վերաբերվում ՀՀ քաղաքացիներին: Այս իմաստով, մինչև Ադրբեջանի հետ «խաղաղության» պայմանագրի կնքումը, մեզ անհրաժեշտ է Հայաստանի ներսում համատարած և համապարփակ խաղաղության «պայմանագրեր» կնքել, օրինակ` ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հայրերի և մայրերի հետ: Եթե չստացվի, ապա թողնել վերջիններիս Ադրբեջանի «խաղաղության» հույսին և ... հեռանալ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2324

Մեկնաբանություններ