Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Անկարողության սինդրոմ

Անկարողության սինդրոմ
15.01.2025 | 06:55

Հիմա մի տեսակ ավելորդ է թվում հայկական ներկա իրավիճակի հերթական ստույգ բնութագրումը, ախտորոշման ու «բուժամիջոցի» հետ մեկտեղ:

Շատ խելացի, սրտացավ ու հիմնավոր վերլուծություններ ենք լսում գրեթե ամեն օր, բայց դրանք պարապ փուչիկների նման են առավելս: Քանզի ճշմարիտ խոսքերին չեն հետևում նպատակային քայլերը:

Եվ Հայաստանն ավելի ու ավելի է խրվում անկարողության ու անհեռանկարայնության մեջ, մոտենալով, իրոք, ինքնակործանման եզրին:

Բայց սա դիտարկում է լոկ աչքաբացների համար: Հայաստանը եռուն ու կենսուրախ նավ պատկերացնողներն էս կարգի բնորոշումները որակում են իբրև բանդագուշանք: Իսկ մենք վաղուց գիտենք, թե իրական բանդագուշանքները որտեղից և ինչ մտայնությամբ են սփռվում:

Անկարող, պարտվողական կրքով համակված իշխանություններին տեղահանել ի զորու չէ ընդդիմությունը, երբ էդ իշխանության դեմ բողոքական է հանրության մեծամասնությունը, թեկուզ և՝ տարաբնույթ պատճառներով: Դժգոհ ու բողոքավոր հսկա զանգվածին միավորել չի հաջողվում, ինչում և բացահայտ է դառնում ընդդիմության անկարողությունը:

Անկարող իշխանությունների դեմ կանգնել է անկարող ընդդիմությունը: Չափազանց արտառոց իրավիճակ է - նրանց հետ անկարող են ձևանում նաև ազգային էս կենաց պայքարին խառնվել չցանկացող հազարավոր մարդիկ:

Հայաստանն անկարողության խորը սինդրոմի մեջ է, բայց կան ելքերը՝ տեսանելի, պարզ, թե մշուշապատ:

Եվ էն ուժերը, որ ի զորու կլինեն էս իրավիճակը փոխել հանուն Հայաստանի ու հայության, երախտագետ հանրույթը նրանց հետագայում կօժտի լուսապսակով:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1803

Մեկնաբանություններ