Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Քողարկելով երկրին սպասվող սպառնալիքները

Քողարկելով  երկրին սպասվող սպառնալիքները
26.01.2025 | 06:35

Ադրբեջանը «սահմանազատման» իր պլանները Հայաստանի «վզին փաթաթելով» փորձելու է զուգահեռ լուծել «ադրբեջանական փախստականների» տխրահռչակ գաղափարը` դրանց տեղակայելու ՀՀ այն հատվածներում, որոնք իր համար ռազմավարական նշանակություն ունեն:

Այդ շրջանները գաղտնիք չեն և ադրբեջանցիները պարբերաբար հիշեցումներ են անում` Գեղարքունիքի ու Սյունիքի մարզեր:

Գեղարքունիքի մարզը նրանց համար խիստ կարևորություն ունի Սևանի լճի ռազմավարական նշանակության տեսանկյունից, իսկ Սյունիքը` Նախիջևանի ու Թուրքիայի միջև կապի, իսկ հետագայում դրա նկատմամբ ամբողջական վերահսկողության տեսանկյունից:

Սահմանազատման թեման որպես այդպիսին բարդ խնդիր է և դրա էլեմենտները հիմնական մասով մատչելի չեն հանրային ընկալման տեսանկյունից ու այդ հանգամանքը փաշինյանական իշխանությունը լավագույնս օգտագործում է` երկրին սպասվող սպառնալիքները քողարկելու կամ դրա բնույթն ակնհայտ խեղաթյուրելու տեսանկյունից:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1794

Մեկնաբանություններ