Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դավաճանը խոստովանեց պատերազմում ծրագրավորված և միտումնավոր պարտությունը

Դավաճանը խոստովանեց պատերազմում ծրագրավորված և միտումնավոր պարտությունը
04.02.2025 | 21:46

Պետական դավաճանը ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ բառացիորեն հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի պարտության միջով անցնելով՝ ձեռք է բերվել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն: Մի կողմ թողնելով, այն որ Հայաստանը Փաշիյանի օրոք ներկայումս բացարձակ կերպով զրկվել է ինքնիշխանությունից և գտնվում է թուրք-ադրբեջանական թելադրանքի ներքո` կանգ առնենք այս հայտարարության մեկ այլ զարհուրելի կողմի վրա, որը գրեթե չի քննարկվել: Փաշինյանը հայտարարելով, որ պարտությունը մեզ «անկախություն» է բերում` ըստ էության ընդունում է, որ 44-օրյա պատերազմում իշխանությունը հայկական կողմին ծրագրավորված և միտումնավոր կերպով պարտության է տարել, որպեսզի ձերբազատվեն իրենց դիտարկամամբ Հայաստանի ինքնիշխանությանը «խոչընդոտ» հանդիսացող կամ ինչպես Փաշինյանն էր նշում «Հայաստանի վզին թոկ դարձած» Արցախից:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3084

Մեկնաբանություններ