Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը ֆեյք է՞ջ է բացել

Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը ֆեյք է՞ջ է բացել
07.02.2025 | 11:23

ՈՒրեմն, Հայաստանում Գերմանիայի դեսպանության (German Embassy Yerevan) կամ դեսպան Կլաուդիա Բուշի մասին իմ յուրաքանչյուր հոդվածից կամ գրառումից հետո, ֆեյսբուքով ինձ ընկերության հայտ է ուղարկում «Կլաուդիա Ավետիսյան» անվանմամբ ֆեյք էջը: Ամեն անգամ ես հայտը մերժում եմ, ինքն ուղարկում է, ես մերժում եմ, ինքն ուղարկում է և այսպես շարունակ:

Ընդ որում, կրկնում եմ` «Կլաուդիա Ավետիսյան»-ի ընկերության հայտերն ինձ ուղարկվում են ԲԱՑԱՌԱՊԵՍ Հայաստանում Գերմանիայի դեսպանության կամ դեսպան Կլաուդիա Բուշի վերաբերյալ հերթական հոդվածից կամ գրառումից ԱՆՄԻՋԱՊԵՍ հետո:

Совпадение?

Не думаю!

Ողջամիտ կասկածներ ունեմ, որ «Կլաուդիա Ավետիսյան»-ը Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի ֆեյք էջն է:

Ըստ այդմ, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց (Olaf Scholz), Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոք (Annalena Baerbock), Գերմանիայի ԱԳՆ (Auswärtiges Amt), ի՞նչ կլինի, եթե օրերից մի օր գերմանացի հարկատուները պարզեն, թե ինչով է զբաղվում Հայաստանում Գերմանիայի դեսպանն իրենց վճարած հարկերով:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2486

Մեկնաբանություններ