Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թրամփը կմեկնի՞ Մոսկվա

Թրամփը կմեկնի՞ Մոսկվա
13.02.2025 | 20:25

Սին պաշտոնապես հայտարարեց, որ ինքն է գլխավորելու չինական պատվիրակությունը, մայիսի 9-ին, Մոսկվայում

տեղի ունենալիք Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին:

Ես բացարձակ չեմ զարմանալու, երբ Թրամփն էլ կհայտարարի, որ մեծ պատվիրակության հետ միասին,

կմեկնի Մոսկվա, մասնակցելու մայիսի 9-ի շքերթին:

Մոսկվայում էլ, Պուտինի միջնորդությամբ, տեղի կունենան Թրամփ-Սի բանակցությունները:

Ինչու՞ չեմ զարմանա:

Որովհետև նոր աշխարհակարգի ստեղծման ծանրության կենտրոնը Արևմուտքից տեղափոխվում է Արևելք:

Նոր աշխարհակարգի ճարտարապետները կարող են դառնալ Ռուսաստանը-Չինաստանը-Հնդկաստանը:

Իսկ ԱՄՆ-ին, այս երեքը կհատկացնեն այն դերը, ինչ

ժամանակին Ֆրանսիային հատկացրեց Ստալինը:

Սա թույլ չտալու համար է, որ նուրբ գործարար հոտառություն ունեցող Թրամփը, դա իրեն հաճելի է թե ոչ, պարտավոր է մեկնել Մոսկվա:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2210

Մեկնաբանություններ