Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ի՞նչ իմաստ ունի պատգամավորական մանդատը

Ի՞նչ իմաստ ունի պատգամավորական մանդատը
19.03.2025 | 07:56

Շուտով ԱԺ-ն քննարկելու է պատգամավորներ Աղազարյան Հովիկին և Մարգարյան Տարոնին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է չմասնակցել այդ նիստերին: Ընդ որում, Մարգարյան Տարոնն էլ է նման ցանկություն հայտնել, պատճառաբանելով, որ այդ դեպքում «ստիպված չի լինի ամբիոնից բացատրություններ տալ և ենթարկվել ՔՊ-ականների հարձակումներին»:

Նախ` ԱԺ-ն հենց պատճառաբանությունների, բացատրությունների և ընդդիմախոսների «հարձակումների» ամենահզոր հարթակն է: Ի վերջո, ընդդիմախոսների «պատճառաբանություններից, բացատրություններից և «հարձակումներից» է» հասարակությունը կարծիք ձևավորում այս կամ այն խնդրի վերաբերյալ: Ավելին` հենց խորհրդարանական դեբատների արդյունքում են ձևավորվում հասարակական կարծիքն ու քաղաքական նախընտրությունը:

Բացի դրանից` եթե ինչ-որ մեկի (տվյալ դեպքում` դատախազի կամ ՔՊ-ականների) ասածը հիմնավոր չի հերքվում, ապա այն ստանում է փաստի կարգավիճակ: Այս իմաստով, «Պատիվ ունեմ» խմբակցության «ստիպված բացատրություններ չտալու» որոշումն առնվազն խնդրահարույց է:

Մյուս կողմից` հասկանալի է, որ օրվա ԱԺ-ն խայտառակ կառույց է, որտեղ չկա ողջամտության և տրամաբանության և ոչ մի նշույլ: Եվ, եթե «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջնորդվում է այս տրամաբանությամբ, ապա պետք է հրաժարվի այս կառույցից` հանձնի մանդատները:

Ի դեպ, սա վերաբերում է նաև ԱԺ-ի մյուս ընդդիմադիրներին, նույնիսկ` Աղազարյան Հովիկին: Եթե վերջիններս պետք է անձեռնմխելի չլինեն և «ստիպված չլինեն ամբիոնից բացատրություններ տալ և ենթարկվել ՔՊ-ականների հարձակումներին», ապա ի՞նչ իմաստ ունի պատգամավորական մանդատը: Քանի որ չկա այս հարցի պատասպանը, ապա առկա է համատարած անվստահություն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ.Գ.

1989 թ.: ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների համագումար: Ելույթ է ունենում Անդրեյ Սախարովը: Դահլիճը բղավում է, բոլորը խանգարում են ելույթին: Գորբաչովը պահանջում է, որ Սախարովը լքի ամբիոնը: Վերջինս հրաժարվում է և ասում, որ իրեն մանդատը ոչ թե Գորբաչովն է տվել, այլ ժողովուրդը: Անդրեյ Սախարովը պատիվ ուներ:

Դիտվել է՝ 3339

Մեկնաբանություններ