ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Անգին օրհնություն

Անգին օրհնություն
02.04.2025 | 00:40

Ապրիլի 2

Ես այստեղ եմ, ինչպես երբեմն Իմ աշակերտների հետ էի` օգնելու և օրհնելու համար:

Այստեղ եմ, որպեսզի ընկերանամ ձեզ:

Կարո՞ղ եք պատկերացնել, որ հենց այս է ձեր կյանքի օրհնությունը:

Ես ներում եմ ձեզ, ինչպես դուք աղոթքով խնդրեցիք, որ ներեմ բոլոր սխալներն ու թերությունները, որ թույլ տվեցիք Իմ պատվիրանները կատարելիս:

Սակայն դուք, այսօրվանից սկսած, ամեն ինչ նորից պիտի սկսեք:

Սիրեք Իմ Խոսքը և կարողացեք օգտագործել տեղին ու անսխալ, երբ անեք այս, կտեսնեք, որ տիրապետում եք հրաշագործ զորության:

Այդժամ իրոք Իմ գործակիցները կդառնաք` Իմ Գործը կատարելու համար:

Հիշեք այս` ոչ թե ձեր արածը, այլ ձեր լինելն է բուն հրաշագործ զորությունը:

Երբ վերափոխվեք Իմ հոգու միջոցով, այդժամ կփոխվի ձեր հոգու զգեստը մի ավելի լավ զգեստով:

Ժամանակի ընթացքում այդ զգեստն էլ է փոխարինվում` էլ ավելի լավ մի զգեստով. այդպես մի վիճակին հաջորդում է մի այլ վիճակ, մի նկարագրից անցնում եք մի այլ նկարագրի` հետզհետե մոտենալով ու նմանվելով Իմ նկարագրին:

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ