Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Անհրաժեշտ է պաշտոնյային սաստել ոչ միայն գրված, այլև՝ չգրված օրենքով

Անհրաժեշտ է պաշտոնյային սաստել ոչ միայն գրված, այլև՝ չգրված օրենքով
05.04.2025 | 15:36

Իրանի նախագահը պաշտոնանկ է արել խորհրդարանական հարցերով իր տեղակալին՝ Նովրուզի ժամանակ շռայլ ճամփորդություն ձեռնարկելու համար։ Եվ հանգամանքը, որ վերջինս ճամփորդությունն իրականացրել է սեփական միջոցներով, ոչ թե պետության, ոչինչ չի փոխել։ Ու էստեղ պատճառը բնավ էն չի՝ պետակա՞ն, թե՞ մասնավոր միջոցներով է պաշտոնյան ճամփորդել, այլ՝ երևույթի, քանի որ հայտնի է՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները վարում են մինիմալիստկան և ժուժկալ կենցաղ։

Հիմա հարցրեք կամ տեսեք՝ մեր բարձրաստիճան այրերից քանի՞սն են պահում Պահքը, քանի՞սն են, գոնե, Մեծ Պահքի շրջանում վարում ժուժկալ և հնարավորինս բարեպաշտ կենցաղ։

Արձանագրենք, որ երբեմն անհրաժեշտ է լինում պաշտոնյային սաստել ոչ միայն գրված, այլև՝ չգրված ՕՐԵՆՔ-ով, որը, Արևի տակ սեփական տեղն ունենալ ցանկացող երկրների համար պետք է պարտադիր լինի։ Իսկ մենք չունենք այդ չգրված ՕՐԵՆՔ-ը, որը պետք է ԳԵՐԱԳՈՒՅՆ արժեքը լինի, ավելի բարձր՝ քրեական, քաղաքացիական և մնացած այլ օրենքներից։

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 3619

Մեկնաբանություններ