Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ազնիվ բոլորի հետ

Ազնիվ բոլորի հետ
13.04.2025 | 00:09

Ապրիլի 13

Սիրեցեք և ժպտացե'ք: Ձեր շրջապատը թող ավելի երջանիկ լինի` ձեր այնտեղ ապրելու համար: Սիրե'ք և ուրա'խ եղեք անգամ գորշ ու միապաղաղ օրերին: Անապատային օրեր կան Իմ աշակերտների համար, ինչպես նաև` Պայծառակերպության Լեռներ. բայց երկու դեպքում էլ իրական արժեքը կայանում է նրանում, որ հավատարմորեն և հետևողական կերպով կատարեք ձեր պարտականությունները:

Բոլորի հետ ազնիվ եղեք: Աշխատեք տեսնել մարդկանց սիրտը` Իմ տեսածի պես. ճանաչեք ցավն ու դառնությունը, որով համակված է նրանց կյանքը: Նախքան ուրիշների հետ տեսակցություն կամ խոսակցություն ունենալը լավ կլինի Ինձ հարցնեք, որպեսզի Ես իբրև թարգման հանդես գամ` ձեր երկուսի միջև:

Ապրեք աղոթքի' կյանքով: Ինձ հետ խոսելու ժամանակ դուք հոգու խաղաղություն կստանաք: Երբ հավատարիմ ու հետևողական կերպով կատարեք ձեր պարզ գործերը, շուտով առատորեն կստանաք դրանց վարձը, որոնք կդառնան փոքրիկ քարերը` ձեր հաջողության խճանկարի:

Սիրո'վ ընդունեք բոլոր նրանց, ովքեր ձեզ մոտ կգան: Սիրո'ւմ եմ ձեզ:

Դիտվել է՝ 1832

Մեկնաբանություններ