Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Սերվիս մատուցող երկիր՝ սա՞ է հայկական երազանքը

Սերվիս մատուցող երկիր՝ սա՞ է հայկական երազանքը
01.05.2025 | 11:00

Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկը վկայում է երկրում ինտենսիվորեն և բավականին արդյունավետ իրականացվող ապաինդուստրիալիզացման քաղաքականության մասին: Ցաքուցրիվ անելով խորհրդային հսկայական ինդուստրիալ ժառանգությունը՝ Հայաստանն այսօր հասել է իր տնտեսական սուվերենության ու անվտանգության թերևս ամենացածր կետին:

Երկրի ապասուբյեկտայնացումը տեղի է ունենում գրեթե բոլոր ճակատներում, այդ թվում՝ տնտեսական: Վերջինս, ինչպես վկայում է խոշոր հարկատուների առաջին տասնյակը, առավելապես խարսխված է առևտրի ու ծառայությունների ոլորտների վրա:

Սերվիս մատուցող երկիր: Սա՞ է հայկական երազանքը:

Աներկբա է, որ Հայաստանի հաջորդ քաղաքական իշխանությունների առանցքային խնդիրներից պետք է լինի սուվերեն տնտեսական քաղաքականության այնպիսի մոդելի մշակումը, որը թույլ կտա մեզ բարձր հավելյալ արժեք ապահովել, ինչպես նաև կայուն արտահանում իրականացնել՝ ազատվելով նետտո-ներկրողի կարծրացած կարգավիճակից:

Այսօրվա հետժողովրդավարական՝ լիբերալիզմի մահկանացուն կնքած աշխարհում այդպիսի մոդելի հիմքում անխուսափելիորեն պետք է դրվի պրոտեկցիոնիստական տնտեսական քաղաքականության հարացույցը, որի ներքո առանցքային է ոչ թե մասնավոր կապիտալի, այլ պետության անվտանգային շահը:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ