Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղքատ հպարտների ու հարուստ մուրացկանների ժամանակը

Աղքատ հպարտների ու հարուստ մուրացկանների ժամանակը
07.05.2025 | 12:25

Կյանքում մի տող չկարդացած մարդիկ գրքեր գրեցին։ Կյանքում դաս չսովորած մարդիկ դասեր տվեցին։ Կյանքում մի կոպեկ չաշխատած մարդիկ միլիոնատերեր դարձան։

Եվ եկան աղքատ հպարտների ու հարուստ մուրացկանների ժամանակները։

Լևոն Բեգլարյան

Դիտվել է՝ 1833

Մեկնաբանություններ