Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արմատները և պտուղները

Արմատները և պտուղները
26.05.2025 | 21:59
Հիշեք այն դասը, որ վերաբերում է Սերմի Աճմանը: Այն նախ արմատներ է խրում դեպի վար, որպեսզի ամրանա ու կառչի հողին. և միաժամանակ դեպի վեր է աճում` վերածվելու համար մի տունկի, որը իր ծաղիկը բացելով` զվարթեցնելու է աշխարհը:
Երկու ուղղությամբ այս միաժամանակյա աճումը անհրաժեշտ է: Առանց ամուր արմատների, տունկը շուտով կթառամի. այդպես էլ շատ գործեր գլուխ չի հանի Իմ այն հետևորդը, ում մոտ պակասում է` Իմ մեջ աճելուանհրաժեշտությունը: Որքան որ մեկը դեպի վեր է աճում, առավելապես անհրաժեշտ է, որ նա իր արմատները ավելի խորը խրի հողի մեջ:
Շատերը մոռանում են այս իրողությունը. հետևաբար` Ինձ համար արված իրենց գործը տևական չի լինում: Զգույշ եղեք այն տերևներից ու ծաղիկներից, որոնք աճում են առանց արմատի:
Դիտվել է՝ 1179

Մեկնաբանություններ