Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աղազարյանի նախաձեռնությունը իմպիչմենտի գործընթացի ավարտի մասին է

Աղազարյանի նախաձեռնությունը իմպիչմենտի գործընթացի ավարտի մասին է
29.05.2025 | 18:03

Երբ «Արթուն ենք» նախաձեռնությունը օրակարգ բերեց իմպիչմենտի նախաձեռնությունը, ես կանխատեսել էի, որ այդ գործընթացի իրականացման նախադրյալների բացակայության պայմաններում, պայմանական Հովիկ Աղազարյանի միջոցով դրվելու է գործընթացի վերջակետը:

Չէի սխալվել:

Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը դեռ օրակարգում են պահում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու իրենց նախաձեռնությունը:

Սա նշանակում է, որ նրանք դեռ ակնկալում են, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները կստորագրեն իրենց նախագծի տակ:

Բայց...

«Եթե Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» խմբակցությունը կամ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» խմբակցությունը առաջադրեն վարչապետի թեկնածու, մենք չենք միանա այդ գործընթացին։ Եթե անգամ Էդմոն Մարուքյանին առաջադրեն իրենք, ապա մենք կրկին չենք միանա»,- ասել է Հովիկ Աղազարյանը:

Եթե ընդդիմադիր երկու պատգամավորներ կոշտ տոնով հայտարարում են, որ երբեք չեն միանա ընդդիմադիր այլ 34 պատգամավորների, նշանակում է՝ փակում են նաև վերջինների՝ իրենց նախաձեռնությանը միանալու դուռը:

Այ, հենց այս պատճառով էի մեկ ամիս առաջ պնդում, որ պայմանական Հովիկ Աղազարյանի նախաձեռնությունը իմպիչմենտի գործընթացի ավարտի մասին է:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1224

Մեկնաբանություններ