Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աշխարհը գնում է դեպի ռեգիոնալ բլոկային քաղաքականություն

Աշխարհը գնում է դեպի ռեգիոնալ բլոկային քաղաքականություն
26.12.2024 | 15:05

Ցանկացած քաղաքական միավոր կամ անհատ, ով ՌԴ-ին հակադրվելու օրակարգ է իր համար սահմանում իբրև ՀՀ-ի ինքնիշխանության պահպանման ելակետ ու առաջնահերթություն, դրանով էականորեն ու լիարԺեքորեն նպաստում է հենց ՀՀ-ի լիարժեք ու ամբողջական կախվածության ավելացմանը և ինքնիշխանության ուծացմանը, որի արդյունքում գոյաբանական սպառնալիքին դիմագրավելու համար ՀՀ-ն դիմելու է այդ նույն ՌԴ-ին՝ այս կամ այն ֆորմատով առավել խորացնելու (ինտեգրվելու) գործակցությունը:

Աշխարհը գնում է դեպի ռեգիոնալ բլոկային քաղաքականություն, և դա ուղղակիորեն մեզ հետ էլ է կապված լինելու:

Նմանօրինակ բարդ գեոպոլիտիկ պայմաններում, ինչպիսին այսօր ՀՀ-ի վիճակն է, ու այն խնդիրները, որոնք նա ստեղծել է իր ու ռեգիոնի համար, միանշանակ մեծ բեռ ու խնդրահարույց վիճակ է հենց նույն ՌԴ-ի համար:

Նիկոլը ՀՀ-ի դիմադրության ներուժն է ուծացնում, որ վերջում ասի՝ դե, քանի որ չենք կարող դիմադրել, մեզ պետք է կուլ տան:

ՀՀ-ի արևմտամետները (մի էական մասը Արևմուտքի հետ որևէ կապ չունի) որպես նման միավոր տեսնում են բացառապես Թուրքիան:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 2237

Մեկնաբանություններ