«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Աշխարհն անխուսափելիորեն գնում է դեպի բազմաբևեռություն

Աշխարհն անխուսափելիորեն գնում է դեպի բազմաբևեռություն
10.03.2025 | 10:32

Այն տրամաբանությունը, որն ընկած էր Բայդենի ադմինիստրացիայի կողմից ՈՒկրաինային ֆինանսավորելու տակ՝ որպես էֆեկտիվ ներդրում, որի հետևանքով Ռուսաստանը թուլանում է, բայց ԱՄՆ-ը մարդկային զոհեր չի տալիս, ունի անալոգ նաև Ռուսաստանի քաղաքականության մեջ։

Ռուսաստանի անվտանգության հարցում այն եզրակացությանը, որին հանգել էր Պուտինը դեռևս 2007-ին Մյունխենում ունեցած իր ելույթում, լիովին արդարացնում էր նրա քաղաքականությունը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նկատմամբ՝ հարավից եկող վտանգը չեզոքացնելու իմաստով։

Դրա համար, մի կողմից Ռուսաստանը ներդրումներ էր իրականացնում Թուրքիայում ատոմակայանի տեսքով, գազի մատակարարումներով ու այլ տնտեսական կապերով այդ վտանգն էր չեզոքացնում և, մյուս կողմից էլ, փորձում էր չնկատելու տալ թուրքերի կողմից բացահայտ հակառուսական քայլերը Սիրիայում, ինքնաթիռի կործանման և օդաչուին գնդակահարելու դեպքը, դեսպանի սպանությունը և այլն։

Իհարկե, այս շարքում շատ կարևոր տեղ ունեն նաև Արցախի հետ կատարվածը և Թուրքիայի դիրքերի ամրապնդումը Հարավային Կովկասում։

Թրամփ-Պուտին համագործակցությունը աշխարհում շատ բաներ շրջում է գլխիվայր և տանում է աշխարհը հին տրորված ճանապարհով, այն է՝ դեպի ազդեցության զոնաների բաժանումը գերհզոր ուժերի միջև։

Մարկո Ռուբիոյի բերանով հնչեց այն միտքը, որ աշխարհը անխուսափելիորեն գնում է դեպի բազմաբևեռություն, որը, բնականաբար, ԱՄՆ-ի նոր ադմինիստրացիայի ուղեցույցն է նաև։

Բացահայտ գերհզորներն էլ երեքն են, չհաշված շիրմայի հետևում կանգնածներին, և հուսանք, որ աշխարհի բաժանման հավանական տարբերակներից որևէ մեկը նպաստավոր կլինի նաև մեզ համար։

Այս իմաստով շատ կարևոր է, թե ուժային ջրբաժանները որտեղով են անցնելու, մի բան, որը մեծապես կարող է ճշտվել ուկրաինական հակամարտության արդյունքում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 7195

Մեկնաբանություններ