ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Ադրբեջանի տեղեկատվական տիրույթում հայկական պետության դեմ թշնամանքի քարոզի պակաս չկա

Ադրբեջանի տեղեկատվական տիրույթում հայկական պետության դեմ թշնամանքի քարոզի պակաս չկա
24.01.2025 | 08:20

Վստահ եմ՝ բոլորդ էլ արդեն նկատել եք, որ ադրբեջանական մամուլի 98%-ը կառավարվում է պետության կողմից. կան կայքեր, որոնք անթաքույց փոխկապակցված են ՊՆ-ի, աշխատակազմի կամ այլ գերատեսչությունների հետ։ Իսկ մնացյալը սովորաբար ժամացույցի սլաքի պես տեղադրում են «վերևից» ուղարկված նյութերը։ Այս տեղեկատվական տիրույթում հայերի, հայկական պետության դեմ ատելության, թշնամանքի քարոզի պակաս չկա։ Ես տեղադրում եմ այդ ամենի ամենափոքր ու, իմ համոզմամբ, ամենակարևոր հատվածը, թեև կարդում ու դիտում եմ գրեթե ամբողջը։

Կան նաև փորձագետներ, պատգամավորներ, տարբեր նախկին ու ներկա պաշտոնյաներ, որոնց խոսքն ինձ համար հավասարազոր է բաց հետախուզական աղբյուրից ստացված տվյալների հետ կամ, այլ կերպ ասած, իրենք ասում են այն, ինչ մտադիր է անել Ալիևն առաջիկայում։ Սովորաբար այդ ամենը տարածվում է իրենց լեզվով, ոչ ռուսերեն կամ անգլերեն։ Ինչու՞ եմ այսքանը գրում, քանի որ վերջին օրերին անհանգստացնող լրատվական հոսքերի ականատես եմ լինում։

Այսպես, Ադրբեջանի իշխանամետ փորձագետ Ուզեիր Ջաֆարովը երկու օր առաջ իր հարցազրույցում ասել էր․ «Ադրբեջանի կողմից Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված ակտիվ ուժի գործոնի կիրառման մասին դժվար է որևէ բան ասել։ Թեև պաշտոնական Բաքուն շահագրգռված չէ ուժի կիրառմամբ, սակայն Երևանն արհեստականորեն ձգձգում է գործընթացը։ Նման դեպքում Ադրբեջանն այլ ելք չի ունենա։ Սա չի նշանակում, որ Ադրբեջանը տանկեր կտեղակայի կամ զորք կուղարկի Զանգեզուրի շրջան։ Բաքուն Երևանի վրա ազդեցության բազմաթիվ լծակներ ունի։ Ուստի հայկական կողմը պետք է գիտակցի, որ Ադրբեջանն այլևս սպասողական դիրքերում չի մնա»։

Սա այն փորձագետն է, որը 2023 թվականի օգոստոսի իր հարցազրույցում ասել էր․ «Խաղաղությունը պարտադրող գործողություն պետք է սկսենք՝ սեպտեմբերին»։ Դա Արցախի դեմ սկսած ագրեսիայից մեկ ամիս առաջ է եղել։

Իմ կարծիքով, երբ համադրում ես տարբեր լրատվական աղբյուրներ, ապա ակնհայտ երևում է, որ ադրբեջանական կողմը ունի առաջիկայում ռազմական սցենարի դիմելու ցանկություն ու ծրագիր, բայց որոշ գործոններ դեռևս խանգարում են գնալ նման քայլի. այստեղ արդեն կարևոր է դրա շուրջ կոնսեսուսներ թույլ չտալը, դա կանխող աշխատանք տանելը բոլոր ճակատներով՝ տեղեկատվականից մինչև քաղաքական ու ռազմական։ Ադրբեջանի համար հեշտ չի այդ ուղղությամբ գործողության գնալը տարբեր խաղացողների շահերի բախման պատճառով, դրա համար պետք է խելացի աշխատել ու խափանել ռազմական սցենարի հնարավորությունը Սյունիքի ուղղությամբ։ Վստահ եմ, որ դա հնարավոր է անել:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1942

Մեկնաբանություններ

脙锟矫傦拷脙锟矫傦拷脙锟矫傦拷脙锟矫偮⒚冿拷脗锟矫冿拷脗锟矫冿拷脗锟矫冿拷脗锟矫冿拷脗锟矫冿拷脗锟矫冿拷脗锟矫冿拷脗垄/1750762896">

Սոցցանցային գրառումներ

Գրքեր, որ չեմ հասցրել կարդալ
Գրքեր, որ չեմ հասցրել կարդալ

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ  «խոհարարի» նոր վարկած
Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ «խոհարարի» նոր վարկած

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք
Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք