Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թշնամահպատակ իշխանության իշխանազրկումը՝ հրամայական պահանջ

Թշնամահպատակ իշխանության իշխանազրկումը՝ հրամայական պահանջ
14.11.2024 | 10:36

Հաագայի դատական նիստին և վճռին չեմ անդրադառնում որպես հաղթանակի, որովհետև՝

ա) վճիռը ժամանակավրեպ է,

բ) այն կյանքի կոչելու և արցախահայերի իրավունքները վերականգնելու ոչ մի նախադրյալ չունենք այս պահին, որովհետև ունենք մի իշխանություն, որը սպասարկում է բացառապես թուրք-ադրբեջանական շահերը և մերժում է նույնիսկ հայ գերիների վերադարձի պահանջով ԱԺ ընդդիմության ներկայացրած նախագիծը:

Այս ամենը արվում է ՀՀ դրածո վարչապետի՝ ԱԺ ամբիոնից քանիցս արված ինքնացուցմունքից հետո, որով նա խստովանել է, որ 2 անգամ կեղծ և ստահոդ նախընտրական ծրագիր է ներկայացրել հայ ժողովրդին, որ իրականում Արցախի հանձնման ծրագրով է եկել իշխանության, որ առանց պատերազմի էլ կարող էր հանձնել, բայց հանձնեց պատերազմով, որպեսզի իր անձը դավաճան չհռչակվի, և որ ստորագրելու է մի փաստաթուղթ, համաձայն որի, ինքը դավաճան կորակվի:

Եվ ուրեմն՝ հայ ժողովրդի շահերին ուղղված ցանկացած գործողություն և գործընթաց հնարավոր է միայն այս թշնամահպատակ իշխանության իշխանազրկումից հետո:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2105

Մեկնաբանություններ