Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արևմուտքին Զանգեզուրի միջանցքը շատ է պետք, բայց՝ առանց ռուսների կամ պարսիկների

Արևմուտքին Զանգեզուրի միջանցքը շատ է պետք, բայց՝  առանց ռուսների կամ պարսիկների
21.01.2025 | 10:17

Նիկոլի իշխանության մնալը կապված է Զանգեզուրի միջանցքի հետ։

Հենց տա` կհեռացնեն։

Եթե տա Նոյեմբերի 9-ի թղթով, այսինքն՝ ռուսական հսկողությամբ, ապա ինքը պետք չի լինի Արևմուտքին, որին ռուսական հսկողության տակ գտնվող միջանցք պետք չի։ Արևմուտքին այդ միջանցքը շատ է պետք, բայց՝ անպայման առանց ռուսների կամ պարսիկների։

Եթե տա Արևմուտքի պայմաններով, ինչը կարող է լինել միայն Նոյեմբերի 9-ի թղթից հրաժարվելով, այսինքն, իր ասելով՝ առանց երրորդ ուժի մասնակցության, ապա դրան կխանգարեն ռուսները՝ ամեն միջոց գործադրելով։

Ի դեպ, Նիկոլը մի անգամ է ասել երրորդ ուժի պահով։ Ու չեն հարցնում` բա երկրորդ ուժը ո՞րն է։ Պարզ է, չէ՞, որ երկրորդ ուժը Ադրբեջանն է։ Այսինքն, Ադրբեջանին տալու պահով համաձայն է։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1806

Մեկնաբանություններ