Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Նույնիսկ մեկ նախադասության մեջ աչք է ծակում վերաբերմունքը բանակի նկատմամբ

Նույնիսկ մեկ նախադասության մեջ աչք է ծակում  վերաբերմունքը բանակի նկատմամբ
14.10.2024 | 09:20

Ասենք, կարող էր, չէ՞, մուտանտն ասել, որ անվտանգությունը բազմաշերտ հասկացություն է, և, բացի բանակից, այլ գործոններով էլ է պայմանավորված: Սակայն մուտանտն ասում է, որ անվտանգություն գոյություն չի կարող ունենալ, երբ դա ասելով՝ միայն հասկանում ենք բանակ: Խոսքի մշակույթին տիրապետող մարդիկ միանգամից կտեսնեն, թե ինչ ահռելի տարբերություն կա այս երկու նախադասությունների միջև: Նույնիսկ մեկ նախադասության մեջ աչք է ծակում մուտանտի վերաբերմունքը բանակի նկատմամբ: Այդ վերաբերմունքը, իհարկե, այս նախադասությամբ չէ, որ պետք է իմանանք: Իշխանության գալուց ի վեր մուտանտը հետևողականորեն քանդել է այն, ինչը բոլորս էլ տեսել ենք: Մուտանտը ատում է բանակը: Եվ սա երկար տարիներ լրագրող է եղել, և լավ գիտի բառամթերքի կարևորությունը, և ոչ մի բան հենց այնպես չի ասում: Ես պարբերաբար ընթերցողիս հիշեցնում եմ, որ դրան մուտանտ եմ անվանում առավելապես մուտացիայի ենթարկված աշխարհընկալում, մուտացիայի ենթարկված արժեհամակարգ ունենալու համար, որը, իհարկե, իր արտացոլումն է գտնում նաև մուտանտի արտաքին տեսքի վրա:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2962

Մեկնաբանություններ