ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

«Նոր փաստաթուղթ՝ նոր պատերազմ»

«Նոր փաստաթուղթ՝ նոր պատերազմ»
23.03.2025 | 17:01

Այս օրերին հանրային տիրույթում բուռն քննարկվում է մի «փաստաթուղթ», որը ոչ ոք չի տեսել և չի կարդացել. մեր ունեցած տեղեկությունները հիմնված են բացառապես Նիկոլի որոշակի պոռթկումների վրա։ Չի բացառվում, որ այդ փաստաթուղթը նույնիսկ հայկական կողմը լիարժեք չի տեսել կամ չի կարդացել։

Իրականում, հավանական է, որ քննարկվում են ոչ թե բուն փաստաթղթի դրույթները, այլ՝ պաշտոնական կողմերի հրապարակային մեկնաբանությունները, որոնց միջոցով փորձում են կռահել դրա բովանդակությունը։ Չի բացառվում նաև, որ այն կարող է լրիվ այլ ձևակերպումներ ունենալ (ինչն ուղիղ համահունչ է թուրքական դիվանագիտական գործելակերպին)։

Ըստ էության, խոսքն ընդամենը երկու կետի մասին է, որոնց իրական ձևակերպումն էլ հայտնի չէ, մինչդեռ փաստաթղթի մնացած 15 կետերը ընդհանրապես որևէ մեկին հայտնի չեն։

Սրան զուգահեռ, միջազգային հանրությունը շարունակում է ողջունել մի փաստաթուղթ, որը չի տեսել։ Սա, իր հերթին, ցույց է տալիս «միջազգային հանրության» թշվառության աստիճանը։ Իսկ եթե այնտեղ գրված լինի, որ «բոլոր հայերը պետք է ինքնասպան լինեն», արդյո՞ք միջազգային հանրությունը կրկին «OK» կլինի դրա հետ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3684

Մեկնաբանություններ