ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Քանի դեռ մինչև վերջին կաթիլը չեն օգտագործել

Քանի դեռ մինչև վերջին կաթիլը չեն օգտագործել
15.12.2024 | 14:02

Նիկոլյան քաղաքական բռնաճնշումները դասագրքային ճշտությամբ իրագործվում են ոչ միայն ընդդիմադիրների նկատմամբ, այլև՝ թիմակիցների:

Նրա բոլոր գործողությունները տեղավորվում են «ավտորիտար պոպուլիստ» սահմանման ներքո, և նա որևէ կապ չունի ժողովրդավարության հետ:

Սակայն նրան սնող և գուրգուրող արտաքին ուժերը կշարունակեն իրեն դիտարկել ժողովրդավար, քանի դեռ մինչև վերջին կաթիլը սրան և իր թիմ կոչվածին չեն օգտագործել սեփական շահերի համար, կնշանակի՝ ի վնաս Հայաստանի և հայ ժողովրդի:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2142

Մեկնաբանություններ