Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Եթե ժողովուրդը համաձայն է գլխիկոր ապրելուն, ուրեմն, համահայկական շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած

Եթե ժողովուրդը համաձայն է գլխիկոր ապրելուն, ուրեմն, համահայկական շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած
16.01.2025 | 16:50

Եվ այսպես, ընդամենը 2 շաբաթ, և Երևանում սպասվող օրինական թալանը՝ հանրային տրանսպորտի գների բարձրացումը, կդառնա իրականություն, և յուրաքանչյուր քաղաքացի, ով կօգտվի հասարակական տրանսպորտից, կվճարի գրեթե 100% ավել, քան հիմա վճարում է։ Ինչքան էլ իշխանական սազանդարները փորձեն տարբեր լոլոներով մարդկանց ուղեղի լվացում անել, ֆեյք թվեր ու օրինակներ բերել, խոսել զեղջային «ճկուն» համակարգից և այլն, դրանք ընդամենը նիկոլական դատարկաբանություններ են, որն ուզում են «ծախել» մարդկանց վրա։

Ասվածին հավելեմ, որ հունվարի 1-ից արդեն ուժի մեջ են մտել գույքահարկի աստղաբաշխական թվերը, աղբահանության սպասարկման ծախսերը, որն ավելացել է գրեթե կրկնակի և մարդկանց համար դառնալու են իրական պատուհաս։ Մնում է հասկանանք, թե շարքային թոշակառուն, ով ապրում է միայնակ, բայց ընտրել է Նիկոլ, ինչպես է արձագանքելու այս ամենին։

Մոտս այնպիսի տպավորություն է, թե ապրում ենք խանական կամ ցարական Հայաստանում, երբ ֆարաշը (շահի կողմից լիազորված հարկահավաք), մուլքադարն (բերքի 1/10-րդ մասը հավաքող) ու պրիստավը մտնում էին հայ գյուղացու կոռ ու բեգարը հավաքում-տանում՝ թողնելով անտեր ու սոված։

Ասենք իրեն «ժողովրդավար» ու «ժողովրդի ծոցից» ելած, 7 տարի ամեն օր խաբած երևույթը, ով ժամանակին հայտարարում էր, թե «ժողովուրդը տուգանքի մատերիալ չի», «էս ժողովրդին քերթեցիք ու կեղեքեցիք» և նմանօրինակ այլ պուպուլիստական բառամթերք, այսօր մարդկանց դրել է կոնկրետ «ռամկաների» մեջ ու անում է սրտի ուզածը, իսկ մարդիկ, կարծես թե, համաձայնում են, որ իրենց քերեն։

Ըստ էության, Նիկոլն իրականացնում է ժողովրդին համընդհանուր ծնկի բերելու, իսկ բարոյական ասպեկտով՝ արժեզրկելու համակարգային մի գործընթաց, իսկ եթե ժողովուրդը խնդիր չունի, համաձայն է նման գլխիկոր կարգավիճակով ապրելուն, ուրեմն, համահայկական շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած, և դեգրադացումն անխուսափելի է։ Ավելին, եթե վերը թվարկածի հետ կապված տեղի չունեցավ համապատասխան հանրային արձագանք, ապա կարող ենք համարել, որ մինչև 2050 թվականը նիկոլիզմը մնալու է։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1846

Մեկնաբանություններ

Գրքեր, որ չեմ հասցրել կարդալ

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ  «խոհարարի» նոր վարկած
Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ «խոհարարի» նոր վարկած

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք
Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք