Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 
  • Արմեն Աշոտյանը մեկնել է Բրյուսել

    Արմեն Աշոտյանը մեկնել է Բրյուսել

    10.12.2015| 15:28
    ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել, որտեղ հանդիպումներ և քննարկումներ կունենա Հայաստան-ԵՄ համագործակցության, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում Էրազմուս+ և Հորիզոն 2020 ծրագրերի շուրջ:
  • Երևանում անցկացվում է EDS-ի խորհրդի հավաքը

    Երևանում անցկացվում է EDS-ի խորհրդի հավաքը

    09.12.2015| 15:38
    Դեկտեմբերի 9-13-ը Երևանում անցկացվում է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության՝ EDS-ի խորհրդի հավաքը, որը կրում է «Կառավարման նոր մոդելների ներդրումը Արևելյան գործընկերության երկրներում» խորագիրը։
  • ՃՇՀԱՀ-ը ստացավ միջազգային ինստիտուցիոնալ հավաստագրման վկայական

    ՃՇՀԱՀ-ը ստացավ միջազգային ինստիտուցիոնալ հավաստագրման վկայական

    08.12.2015| 21:59
    Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր տեղի է ունեցել Ֆրանսիայի բարձրագույն կրթության հետազոտության գնահատման բարձր խորհրդի (HCERES) և Իսպանիայի որակի գնահատման և հավաստագրման ազգային գործակալության (ANECA) կողմից բուհին միջազգային ինստիտուցիոնալ հավաստագրման վկայականի հանձնման արարողությունը:
  • Դու միշտ մեզ հետ կլինես

    Դու միշտ մեզ հետ կլինես

    08.12.2015| 01:50
    Վերջերս Նոր Նորք համայնքի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում պատրաստվում էին հերթական միջոցառման՝ դպրոցի դասարաններից մեկը պետք է կոչեին դպրոցի շրջանավարտ, ավագ լեյտենանտ ՍԱՐԳԻՍ ՆԱԶԱՐՅԱՆԻ անունով։
  • Իտալիայում գիտաժողովը համախմբել էր ճարտարապետներին

    Իտալիայում գիտաժողովը համախմբել էր ճարտարապետներին

    05.12.2015| 12:43
    Օրերս Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում ավարտվեց «Ճարտարապետության և շինարարության արդի հիմնախնդիրներ» խորագրով հերթական 8-րդ միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի մասնակիցները առանձնակի կարևորեցին ՃՇՀԱՀ-ի դերը, որպես գիտաժողովի հիմնադրի, ընդգծելով գիտաժողովի գործնական նշանակությունը ոլորտի զարգացման համար։
  • Վարկային միջոցների խնայողություններով բացվում են համակարգչային նոր դասասենյակներ

    Վարկային միջոցների խնայողություններով բացվում են համակարգչային նոր դասասենյակներ

    01.12.2015| 14:15
    ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Արարատի մարզի Այնթափ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց, որտեղ «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակում բացվել է համակարգչային դասասենյակ: Նույն ծրագրի շրջանակում դպրոցը համալրվել է նաև դպրոցական նոր գույքով:
  • Հայտնի է լեզվահասարակագիտական համալսարանի լավագույն ուսանողուհին

    Հայտնի է լեզվահասարակագիտական համալսարանի լավագույն ուսանողուհին

    28.11.2015| 13:19
    Նոյեմբերի 27-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ պարզ դարձան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) լավագույն և ամենաակտիվ ուսանողների անունները։ Բուհի լավագույն ուսանող է ճանաչվել Անուշ Բեժանյանը, իսկ ամենաակտիվ ուսանողի կոչումն այս տարի կկրի Մանե Ներսիսյանը։
  • ՀՀ Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերը երրորդ երեխայի աբորտների թվով գերազանցում են Չինաստանին

    ՀՀ Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերը երրորդ երեխայի աբորտների թվով գերազանցում են Չինաստանին

    26.11.2015| 14:30
    ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում իրականացվող պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի արդյունքներն արդեն տեսանելի են:
  • Քննարկում «Գրաբարի կարևորությունն այսօր և դասավանդման արդի խնդիրները դպրոցում» խորագրով

    Քննարկում «Գրաբարի կարևորությունն այսօր և դասավանդման արդի խնդիրները դպրոցում» խորագրով

    25.11.2015| 15:47
    Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում այսօր տեղի է ունեցել «Գրաբարի կարևորությունն այսօր և դասավանդման արդի խնդիրները դպրոցում» խորագրով քննարկում, որին մասնակցել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
  • «Այո′ առողջ ապրելակերպին, այո′ սպորտին». Կարեն Ավագյան

    «Այո′ առողջ ապրելակերպին, այո′ սպորտին». Կարեն Ավագյան

    24.11.2015| 18:10
    Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «Ուսանողական աշուն» ամենամյա մարզամշակութային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։