-
09.06.2018|
10:22
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քվեբեկում G7-ի սամմիթից առաջ հայտարարել է, որ առաջատար երկրների ղեկավարների հանդիպմանը պետք է մասնակցի Ռուսաստանը` հաղորդում է Ասոշեյտեդ պրեսը:
-
09.06.2018|
10:17
Եվրոպացիները պետք է ամրապնդվեն, որ դիմադրեն ԱՄՆ-ի նախաձեռնություններին, Ռուսաստանի կամքին ու Չինաստանի մանևրներին` խորհուրդ է տալիս Փարիզի միջազգային հարաբերությունների հետազոտոթյունների ինստիտուտի պրոֆեսոր Զակի Լաիդին Le Monde-ում:
-
08.06.2018|
11:01
Մոսկվայում հանդիպեցին ու բանակցեցին ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարները: Հանդիպմանը սևեռված էր փորձագետների ուշադրությունը: Տարբեր պատճառներով: Նախ և առաջ` որովհետև հանդիպումը առաջինն էր ՀՀ ԱԳ նախարարի համար և սկզբունքորեն սովորական թեմաներ ու խնդիրներ էին քննարկվում, բայց Երևանում իշխանափոխությունից հետո այլ կերպ էին հնչում:
-
08.06.2018|
00:53
Օրը հանդարտ հաստատում է լույսի առավելությունը մթան հանդեպ։ Ամառ է, և խիստ խորհրդավոր են կարճատև գիշերները։ Կարելի է անկողինը փռել տանիքում, պառկել, երազել, քուն մտնել և լուսաբացից առաջ ցոլցլուն աստղեր իջեցնել երկնքից։
-
08.06.2018|
00:27
Շնորհավորում եմ` նոր կառավարությունն արդեն ունի ԱԺ-ում հաստատված ծրագիր: Ցավում եմ, բայց այսքանով շնորհավորանքներն ավարտվում են: Նույնիսկ այն պարագայում, որ նոր կառավարությունն ի սկզբանե իրեն հայտարարել է ժամանակավոր, անցումային ու ընդամենը ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման համար ստեղծված, պարտավոր էր ավելի լուրջ ու պատասխանատու վերաբերմունք ունենալ իր գործունեության ծրագրին:
-
08.06.2018|
00:23
Պարոն Արման Նավասարդյան, սիրով կարդացի Ձեր հարցազրույցը: Բայց լինեմ անկեղծ՝ հարցազրույցում չստացա ինձ հուզող հարցի պատասխանը՝ պրոտեկտորատն իրավունք ունի՞ իր տարածքը տրամադրելու... Մինչ բազմակետերի բացումը հարցնեմ ՀՀ ԱԳ և պաշտպանության նախարարներին՝ իրո՞ք Նախիջևանից մեզ վտանգ չի սպառնում, թե՞ հերթական փափուկ բարձն է, որ դրել ու դնում են հայ ժողովրդի գլխի տակ մեր իշխանությունները:
-
08.06.2018|
00:17
Մայիսը զարմացրեց ոչ միայն մեզ՝ Հայաստանի և Արցախի հայերիս: Մայիսը զարմացրեց ամբողջ աշխարհը և նույնիսկ ոչ ԱՄՆ-ի բացահայտ սադրանքով՝ Իսրայելում ամերիկյան դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելով:
-
08.06.2018|
00:09
Բավականին հետաքրքիր հատված կար օրերս ավստրիացի լրագրողին տված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցում։
-
06.06.2018|
12:00
Երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկություն հայտնեց համագործակցել «միասնական ու բարգավաճող» ԵՄ-ի հետ` հերքելով ԵՄ-ն թուլացնելու կամ մասնատելու փորձերը` անջատողական կամ եվրահոռետեսների կուսակցությունների հետ հարաբերություններ հաստատելով` գրում է կանադական La Presse` հղում անելով AFP-ին:
-
05.06.2018|
09:35
Հեղափոխական ու հատկապես հետհեղափոխական Հայաստանում նախկին նախագահներից ասպարեզում միայն Լևոն Տեր-Պետրոսյանն է: Նա պարբերաբար իր խորհուրդներն ու նկատառումներն է ներկայացնում, բայց միայն իրեն հետաքրքրող հարցերի վերաբերյալ: