-
12.11.2016|
15:48
Այս տարի Հայաստան ուղարկված մասնավոր տրանսֆերտների ծավալը նվազագույնն է վերջին 10 տարում: Կենտրոնական բանկի տվյալներով, տարվա առաջին 9 ամիսներին ֆիզիկական անձանց արտերկրից փոխանցել են 1 միլիարդ 61 միլիոն դոլար:
-
12.11.2016|
11:46
2016-ի մարտ-ապրիլ ամիսներին Տավուշի մարզի Բաղանիս համայնքին «Սահման» հասարակական կազմակերպության ջանքերով տրամադրվեցին մեծ քանակի մեղուներ, մեղվափեթակներ և համապատասխան պարագաներ գյուղում մեղր ստանալու նպատակով:
-
11.11.2016|
23:49
Վարչապետ Կարեն Կարապետյանի և գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության խնդիրներն ու զարգացման ուղիները:
-
11.11.2016|
16:42
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսից ևս 11,6 միլիարդ դոլար է պահանջել ահաբեկչության դեմ պայքարելու համար: Օբաման 5,8 միլիարդ դոլար է պահանջել «Անսասան վճռականություն» գործողության շրջանակներում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի և Աֆղանստանի զինված ուժերի օժանդակման համար:
-
11.11.2016|
01:00
ՊԵԿ-ը փորձում է «քնից» արթնացնել բանկ-տնտեսավարող հարաբերությունները։ Գաղտնիք չէ, որ տնտեսություն և բանկեր հարաբերությունը խիստ փոխկապակցված է, գաղտնիք չէ նաև այն, որ վերջերս գործարարներն այնքան էլ հաճախ չեն դիմում բանկերին՝ վարկեր վերցնելու համար։
-
11.11.2016|
00:58
ՏՏ ոլորտի զարգացման հարցը գործադիր իշխանության ղեկավարի ուշադրության կենտրոնում է, ինչը պարզ դարձավ կառավարության երեկվա նիստում։
-
11.11.2016|
00:46
Ոտքի վրա ձեռքի հետ ստեղծված լուսարձակը կարող էր դառնալ փայլուն արտադրանք, որը կարող էինք օգտագործել Հայաստանի դպրոցների մարզադահլիճների, թենիսի կորտերի, փոքր մարզասրահների, լողավազանների լուսավորության խնդիրները լուծելու համար:
-
10.11.2016|
19:16
Նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄԷ ներդրումային և զարգացման մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:
-
10.11.2016|
19:12
«Նաիրիտ»-ի աշխատողներն այսօր կառավարության շենքի մոտ էին՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Նրանք գործարանի ղեկավարությունից տեղեկացել են, որ անվտանգության մոտ 85 աշխատող կհեռացվի աշխատանքից` համակարգը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությանը հանձնելու պատճառով։
-
09.11.2016|
16:41
Միջազգային ֆինանսական շուկաներն ու դոլարի կուրսը անկում ապրեցին, երբ հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփն ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ: Ներդրողները մտահոգված են, որ Թրամփի հաղթանակը կարող է գլոբալ տնտեսական խառնաշփոթություն և քաղաքական անկանխատեսելիություն ստեղծել: