-
30.01.2016|
12:00
Նավթի գների գլոբալ անկումը կարող է աշխարհն առավել հանգիստ դարձնել՝ գրում է The Washington Post-ը: Նավթային ճգնաժամը կարող է դրական ազդեցություն ունենալ միջազգային համագործակցության ու փոխըմբռնման վրա:
-
30.01.2016|
11:56
Թեհրանում տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստանը Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով ու Սև ծովով Եվրոպային կապող միջազգային տրանսպորտային ուղու վերաբերյալ:
-
30.01.2016|
11:50
Ռուսական «Գազպրոմ» պետական էներգետիկ ընկերությունը չեղյալ է հայտարարել 10,25 տոկոսի չափով գազի գնի զեղչերը վեց թուրքական ընկերությունների համար, որոնց բաժին էր հասնում մինչև 10 միլիարդ խորանարդ մետր գազ՝ հայտնել է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական ընկերությունների ներկայացուցիչներին:
-
29.01.2016|
13:25
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել են գազատարի կառուցման ծրագրերի մասին, որը կկապի երեք պետություններն ու դուրս կգա Եվրոպայի արտահանման շուկա՝ գրում է The Algemeiner-ը:
-
29.01.2016|
12:54
Եվրոպացի ներդրողները սպասում են այն օրվան, երբ ԵՄ-ն կհանի ՌԴ-ի պատժամիջոցները, և հույս ունեն, որ այդ օրը կգա այս տարվա հուլիսին՝ գրում է Forbes-ում Քենետ Ռապոզան:
-
28.01.2016|
14:50
Նավթի համաշխարհային գները հինգշաբթի առավոտյան սկսել են ընկնել՝ նախօրեի կտրուկ աճից հետո:
-
28.01.2016|
14:40
Ռուսաստանի էներգետիկ ոլորտի պատասխանատուները մտադիր են այս շաբաթ բանակցություններ սկսել Սաուդյան Արաբիայի և Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ OPEC-ի հետ:
-
28.01.2016|
11:33
IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու Իսպանիան նախնական համաձայնագրեր են պատրաստել երկու ատոմակայանների կառուցման վերաբերյալ` հայտարարել է Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:
-
28.01.2016|
11:29
Չինաստանի առաջատար արդյունաբերական ձեռնարկությունների ընդհանուր եկամուտը 2015-ին նվազել է 6,4 տրիլիոն յուանով կամ 973 մլրդ դոլարով՝ ըստ Չինաստանի պետական վիճակագրական ծառայության:
-
28.01.2016|
11:10
ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը պարզաբանում է Հայաստանից կաթնամթերքի արտահանման սահմանափակումները.