Հայաստանում գործարարներից շատերն առաջնորդվում են «թալանչու» սկզբունքով: Առևտուր անելը մի բան է, սեփական ժողովրդից խաբեությամբ դրամ կորզելը` լրիվ այլ բան:
«Երևան ջուր» ընկերությունը բազմաթիվ պարտավորություններ է ստանձնել Երևանի, հայոց անապակ ջրի և, բնականաբար, հայ սպառողների առաջ։ Մասնավորապես, որ էապես կկրճատի ջրի կորուստները, որոնք, ըստ պաշտոնական տվյալների, 80 %-ից ավելի են։
Այս տարվա 7 ամիսներն արդեն անցյալ են: Թեպետ հիմա ամեն տեղ ինչ-որ բան է կատարվում, չափազանցություն չէ ասելը, որ անցած 7 ամիսների գլխավոր արդյունքը սպասումն է Իրանի ու Արևմուտքի, նախ և առաջ ԱՄՆ-ի ապագա հարաբերությունների:
Հուլիսի 14-ին Իրանի ու վեցյակի միջև միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունից հետո սկսում է փլվել Իրանի ու Արևմուտքի միջև պատը՝ կարծում է El Mundo-ի թղթակից Խավիեր Կոլասը:
ԱՄՆ-ի կառավարությունը, ամերիկյան բանկերն ու հիմնադրամները ընդհանուր առմամբ 1 միլիարդ դոլար կհատկացնեն Աֆրիկայում բիզնեսի զարգացմանը, որը ներկայումս վերելքի մեջ է՝ Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում Ձեռնարկատիրության գլոբալ գագաթնաժողովում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման.
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրահանգել է կես տարով մորատորիում հայտարարել տնտեսավարող սուբյեկտների տեսչական ստուգումների վրա՝ կես տարի հարկային կամ այլ տեսչական մարմիններն առանց հատուկ պատճառների չեն այցելի բիզնեսներին:
ՀՀ իշխանակառավարական ատյանների անբուժելի մանկամտությունը ինձ լուրջ ահաբեկել է։ Քանի որ բյուջեի սնանկությանը զուգընթաց նրանք շարունակ գործուղվում են և բնավ չեն ամաչում։ Եվ ահա մտորում եմ` թե արդյո՞ք գալիք սահմանադրական փոփոխությունները մեր պետական մարմնի գլուխը կդնեն ուսերի կենտրոնում, իսկ գլխի տեղում դիրքավորված կույր աղիքը կիջեցնեն վար։
Ֆրանսիական «Օրանժ» ընկերությունը որոշել է հեռանալ Հայաստանից և բանակցություններ է վարում «Յուքոմ» ընկերության հետ իրեն պատկանող «Օրանժ Արմենիան» վաճառելու նպատակով՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Թեհրանը 2013 թվականին Ժնևի ժամանակավոր համաձայնագրի ստորագրումից հետո շուրջ 12 միլիարդ դոլար Է ստացել պատժամիջոցների մեղմացման շնորհիվ, հաղորդել Է Sputnik գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի կառավարության մամուլի քարտուղարին:
Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի կարկառուն քարոզիչ ու խոսնակ Թոֆիգ Զուլֆուգարովը անդրադարձել է այն հարցին, որ Հայաստանի հանրային դաշտում որոշ գործիչներ հարց են բարձրացնում, այսպես կոչված, «արտապատվիրակման» ամերիկյան տարբերակի փոխադարձության մասին։ Այսինքն՝ եթե խոսում ենք ապաշրջափակումից, ուրեմն ՀՀ-ն Ադրբեջանի տարածքից օգտվելու է երրորդ կողմին արտապատվիրակած մաքսային ստուգումներով...