Իրանի ատոմային էներգետիկայի գործակալության ներկայացուցիչները «Ռոսատոմի» ներկայացուցիչներին հրավիրել են քննարկելու ուրանի մատակարարումների ոլորտում համագործակցության հարցը՝ հաղորդում է РИА Новости-ին, որն էլ մեջբերում է իրանական պատվիրակության ներկայացուցչին:
Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումից հետո կառավարությունը հաշվարկներ կանի և կօգնի սոցիալապես անապահով խավերին` խորհրդարանում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում ընթանում է Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Տեղեկատվական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Մեդիա կոնֆերանս»-ը:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը չի կարծում, թե էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու «Հայկական էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) հայտն ամբողջությամբ կբավարարվի։
ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկա սակագինը՝ 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, և 31,85 դրամ՝ գիշերը, առաջարկվում է թանկացնել մինչև 58 և 48 դրամ:
Մայիսի 29-ին տեղի կունենա տեխնոլոգիական ձեռներեցությանը նվիրված մեկօրյա սեմինար, որը կվարեն ԱՄՆ-ից ու Եվրոպայից հրավիրված միջազգային ձեռներեցներ Վալտո Լոիկանեն և Ռեյ Ջոնսոնը:
Կառավարության որոշմամբ վաճառքի կհանվի «Հայփոստ» ՓԲԸ-ն։ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության նիստում ասել է, որ ընկերության մասնավորեցումը կնպաստի ՀՀ-ում փոստային կապի զարգացմանը։
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...