ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԳՈՒՑԵ ԼՍԵ՞Ք ՀԱՅ ԳՅՈՒՏԱՐԱՐԻՆ

ԳՈՒՑԵ ԼՍԵ՞Ք ՀԱՅ ԳՅՈՒՏԱՐԱՐԻՆ
04.11.2011 | 00:00

«Ինչո՞ւ ենք ուզում Հայաստանը Չեռնոբիլ դարձնել: Չխրատվեցի՞նք. Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունի պատճառով Հայաստանից հինգ անգամ մեծ տարածք ամայացավ, մենք իրավունք չունենք ամայացնելու մեր հայրենիքը, իրավունք չունենք նոր ատոմակայան կառուցելու,- ահազանգում է մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանը` դիմելով ՀՀ իշխանություններին:- Հարգելիներս, մենք կարող ենք մեր էներգետիկայի հարցերը շատ արագ ու էժան ճանապարհով լուծել, առանց ատոմակայանի: Առաջարկում եմ այլընտրանքը` հիդրոէլեկտրակայանների ստեղծումը: Օգտագործելով մեր լեռնային արագահոս գետերի ջուրը` ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի էներգետիկայի հարցերը կարող ենք լուծել: Էներգիայի հրաշալի աղբյուր է նաև քամին, բայց մենք Աստծո մեզ տված պարգևներից չենք օգտվում»:
Հայ գիտնականը նաև արդարացիորեն դժգոհում է. չնայած իր կատարած գյուտն արժանացել է հանրապետության տարբեր գիտնականների բարձր գնահատականին, որոնցում ասված է, որ մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանի գիտական առաջարկը պետք է ներկայացնել ՀՀ նախագահի մրցանակի, 2002-ին էլ ԳԱԱ-ն է տվել իր դրական կարծիքը, սակայն «Ռադիկ Մարտիրոսյանը դարձավ ԳԱԱ նախագահ ու ասաց` մենք նման մասնագետներ չունենք, որ ներկայացրածդ առաջարկությունը քննարկենք: Ծիծաղելի է, իմ ասածը կարող է ընկալել անգամ 7-րդ դասարանցին»:
Անտարբերության հետևանքն այն է, որ հայ գյուտարարի գյուտը դեռ շարունակում է մնալ անտեսված, մինչև մի գեղեցիկ օր կհայտնվի օտարերկրացին ու կասի. «Ես այն գնում եմ»` սեփականելով գյուտն էլ, նրա հեղինակային իրավունքն էլ:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1651

Մեկնաբանություններ