-
25.02.2020|
01:33
Երևանի օդանավակայանում Հայաստան ժամանող ուղևորները ստուգվում են կորոնավիրուսի դեմ։ Մինչ անձնագրային ստուգում անցնելը համապատասխան մասնագետը ժամանողների ջերմաստիճանն է չափում համապատասխան սարքի միջոցով։
-
25.02.2020|
01:28
Չինաստանում նոր կորոնավիրուսի (COVID-2019) հարուցած ոչ տիպիկ թոքաբորբի զոհերի թիվը, երեկ առավոտյան ռուսական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համաձայն, հասել էր 2592-ի:
-
24.02.2020|
23:48
Աշխարհին պատուհասած, բայց Հայաստանի սահմաններից դեռևս ներս չմտած կորոնավիրուսի՝ նոր տարածքներ «գրավելուն» զուգընթաց մեր երկրում երկրաչափական պրոգրեսիայով աճում է բժշկական դիմակների ու հակավիրուսային դեղամիջոցների գինը:
-
24.02.2020|
10:22
Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում երկու անգամ մեծացել է: Հարավային Կորեան Չինաստանից հետո երկրորդ տեղում է վարակվածների թվով: Շաբաթ օրը Հարավային Կորեան հայտարարեց 229 նոր վարակվածների մասին, ընդհանուր թիվը հասել է 433-ի:
-
23.02.2020|
19:53
Ի պատասխան քաղաքացիների կողմից արված մի շարք հարցադրումների՝ կապված դեսպանության աշխատանքի հետ, հայտնում ենք, որ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունն իր գործառույթների ողջ ծավալով, այդ թվում՝ շուրջօրյա ծառայություն մատուցելով ՀՀ քաղաքացիներին և ձեռնարկելով բոլոր հնարավոր քայլերը մեր քաղաքացիների առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ: Այս մասին հայտնում են Դեսպանության ֆեյսբուքյան էջում:
-
23.02.2020|
15:32
Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 22-ի ժամը 15:30 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 76392, կասկածելի դեպքերի թիվը՝ 5365, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 20674 (13%), գրանցվել է 2348 մահ (3.1%):
-
21.02.2020|
13:43
Երկիր մոլորակին հետապնդող գլոբալ տաքացման հետևանքով հալվում են նաև Գրելանդիայի սառցադաշտները: Հալոցքից առաջացած քաղցրահամ ջուրը կղզու էներգետիկայի նախարարությունը պատրաստվում է վաճառքի հանել:
-
21.02.2020|
13:33
Ամերիկացի մանրեբաններն այնպիսի ալգորիթմ են մշակել, որ թույլ է տալիս որոշել մարդու տարիքը նրա մաշկի միկրոֆլորայի օգնությամբ: Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով mSystems գիտական ամսագրին:
-
21.02.2020|
13:31
Բնապահպանության և կիլմայի փոփոխության մասնագետներն առաջարկում են փոխել ինքնաթիռների թռիչքների բարձրությունը՝ կանխելու համար ահագնացող գլոբալ տաքացումը: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով Environmental Science & Technology ամսագրին, որտեղ այս թեմայով հոդված է լույս տեսել:
-
21.02.2020|
01:07
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ «Յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք»: