Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 
  • «Մտավորականից չպետք է սպասել, որ նա առաջինը դուրս գա հարայ-հրոցով, թե` տեսեք, ես եկա»

    «Մտավորականից չպետք է սպասել, որ նա առաջինը դուրս գա հարայ-հրոցով, թե` տեսեք, ես եկա»

    30.10.2013| 16:38
    ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Երվանդ ՄԱՆԱՐՅԱՆԸ, պատասխանելով հարցին, թե ինչու մտավորականները հասարակության կողքին չեն և չեն միանում նրանց, երբ դրա անհրաժեշտությունը լինում է, իսկ երբ մտավորականն է աջակցության կարիք զգում` լրագրողներին անմիջապես հիշում են, պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում միանալ հասարակությանը: Մտավորականից պետք չի սպասել, որ նա առաջինը դուրս գա, հարայ հրոցով, թե տեսեք` ես եկա, կարելի է լուռ, հանգիստ գործը անել: Նայած, թե ով ինչպես է պայքարում: Գաղտնիք չէ, որ մտավորականը իր ժողովրդի խղճի արտահայտողն է, բայց մարդ կա, որ չի կարողանում դուրս գա, շփվի»
  • «Իրատեսական չենք համարում արտագաղթը կասեցնելը, բայց տեմպերի նվազեցումը իրատեսական ենք համարում»

    «Իրատեսական չենք համարում արտագաղթը կասեցնելը, բայց տեմպերի նվազեցումը իրատեսական ենք համարում»

    30.10.2013| 10:53
    ՀՅԴ կուսակցությունը արտագաղթի նվազեցման նոր ծրագիր է մշակել` «Մենք ապրելու ենք մեր երկրում»: ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով ծրագրի կետերը, նշեց, որ այն կստիպի մարդկանց երկրից հեռանալու փոխարեն վերադարձի որոշում կայացնել:
  • Քաղաքապետարանը որևէ երաշխիք չունի, որ պայքարը չի վերսկսվի

    Քաղաքապետարանը որևէ երաշխիք չունի, որ պայքարը չի վերսկսվի

    29.10.2013| 17:58
    Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի հարցը դեռևս քննարկման փուլում է, սակայն մի քանի անկախ փորձագետների կողմից արդեն կարծիք է հնչել, թե ուղեվարձի բարձրացման անհրաժեշտություն չկա: Այս պնդումը ապացուցող նաև թվեր են հրապարակվել: Այսօր էլ նման թվային հիմնավորումներ է ներկայացրել քաղաքապետարանին կից ստեղծված ուղեվարձի քննարկման հանձնաժողովի անդամներից մեկը` Բաբկեն Պիպոյանը, ում կարծիքով նույնպես քաղաքային տրանպորտի վարձը հնարավոր է թողնել 100 դրամ: Ի դեպ, այս վարկածի հեղինակները պնդում են, որ խնայողական քաղաքականություն վարելու պարագայում ուղեվարձի գինը բարձրացնելու անրաժեշտություն չկա:
  • «Արտագաղթը կնվազի, եթե վերնախավի ներկայացուցիչները ևս կրեն պատիժ` օրենքով սահմանված կարգով»

    «Արտագաղթը կնվազի, եթե վերնախավի ներկայացուցիչները ևս կրեն պատիժ` օրենքով սահմանված կարգով»

    29.10.2013| 17:09
    «Անի պլազա» հյուրանոցի «Անի» սրահում այսօր տեղի ունեցավ «ՀՀ-ում արտագաղթի նվազեցմանն ուղղված քաղաքականության բարելավում» թեմայով հանրային քննարկում, որին ներկա էին ՀԿ-ների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, սոցիոլոգներ, խնդրով անհանգստացած քաղաքացիներ և այլք:
  • Նորից այրվում են հայկական եկեղեցիները

    Նորից այրվում են հայկական եկեղեցիները

    29.10.2013| 17:04
    Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Թուրքիայի հետ սահմանամերձ Թել-Աբիաթ քաղաքում, զինյալ ահաբեկիչները հայկական եկեղեցի են հրկիզել, հրդեհի հետևանքով այրվել է եկեղեցու ներքին հարդարանքը, տուժածների մասին տեղեկություններ չկան։
  • ՈՒմ են տրվում դրամաշնորհներ

    ՈՒմ են տրվում դրամաշնորհներ

    29.10.2013| 15:33
    Հայաստանում շատ հաճախ կարելի է հանդիպել «գրանտակեր» արտահայտությանը, որը հիմնականում հնչում է իշխանության ներկայացուցիչների շուրթերից: Այնինչ, իրականում միայն դրսից ստացված դրամաշնորհները չեն, որ հստակ հասցեատերեր ունեն, հստակ նպատակներով, այլ երկրի ներսում էլ այդ գործընթացը, մեղմ ասած, ուղղորդված բնույթ է կրում:
  • «100 դրամով հնարավոր է ունենալ քաղաքակիրթ երթևեկություն»

    «100 դրամով հնարավոր է ունենալ քաղաքակիրթ երթևեկություն»

    29.10.2013| 15:12
    «Կան քաղաքացիներ, ովքեր պատրաստ են վճարել թեկուզ 150, 200 դրամ, բայց եթե կարող ենք 100 դրամով էլ ունենալ քաղաքակիրթ սպասարկում, ինչո՞ւ վճարել ավելի գումար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն ՊԻՊՈՅԱՆԸ:
  • Ճամփորդե՛ք, որ ծանոթանաք եվրոպական արժեքներին

    Ճամփորդե՛ք, որ ծանոթանաք եվրոպական արժեքներին

    29.10.2013| 15:02
    «Ստեֆան Բատորի» հիմնադրամի ներկայացուցիչ Յակուբ Բենեդուչակը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման կենտրոնի հրավիրած սեմինար-քննարկման ժամանակ նշեց, որ Վրաստանը վավերացրել է վիզաների դյուրացման պայմանագիրը և զբաղվում է վիզաների ազատականացման խնդրով: Ադրբեջանում նա նկատել է մարդու իրավունքների կոպիտ խախտումներ: Հայաստանը,ըստ նրա, չի ստացել վիզաների ազատականացման պայմանագիրը, սակայն շատ քայլեր է կատարել կոռուպցիայի դեմ պայքարում: Յակուբ Բենեդուչակը ասաց նաև, որ մեր պաշտոնյաների շրջանում նկատել է նաև կոռուպցիոն ուժեղ երևույթներ:
  • «Հայազնը» միանում է «Վճարումենք 100 դրամ» շարժման անդամների միասնական օրակարգի ձևավորման կոչին

    «Հայազնը» միանում է «Վճարումենք 100 դրամ» շարժման անդամների միասնական օրակարգի ձևավորման կոչին

    29.10.2013| 14:58
    Այսօր հայտարարությամբ է հանդես եկել «Հայազն» կուսակցությունը։ Կուսակցության երիտասարդական թևն իր աջակցությունն է հայտնում «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամների հայտարարությանը և միասնական օրակարգի ձևավորման կոչին:
  • Դժգոհություններ`գլխավոր դատախազությունում

    Դժգոհություններ`գլխավոր դատախազությունում

    29.10.2013| 14:07
    Մինչ գլխավոր դատախազությունում կադրային փոփոխությունները բուռն ընթացքի մեջ են, Գևորգ Կոստանյանը փոխում է նաև կառույցի աշխատանքային ոճը: Գլխավոր դատախազության աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենց աշխատաժամը կարող է ձգվել մինչև երեկոյան 20:00, իսկ առավոտյան պետք է անգամ հինգ րոպե չուշանալ, այլապես ղեկավարության հետ խնդիրներ կունենան: Նրանցից ոմանք անգամ դժգոհեցին անհարկի խստություններից, որոնցով նոր դատախազը փորձում է ինքնահաստատվել: