24.10.2013|
14:56
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Քայքայիչ աղանդներից տուժածների վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր ԱՄԱՐՅԱՆՆ ասաց, որ ԱՄՆ-ում Հայ ավետարանչական ընկերակցությունը Հայաստանում գրանցված է ոչ թե որպես բարեգործական կազմակերպություն այլ կրոնական, և ինքն այս պահին ունի համապատասխան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ այդ կազմակերպության անդամների անուններով ԱՄՆ-ը Հայաստանում գնում է հողատարածքներ, ինչը հակասում է գործող օրենքին: