-
11.07.2013|
14:12
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի բնակարանի դռան առջև թրիք են դրել: Նա այսօր այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Երեկ ինձ ապօրինաբար ոստիկանություն բերման ենթարկածներին հայտարարեցի, որ դուք լպստելով օլիգարխների կոշիկները ապահովում եք ձեր երեխաների թուլափայը... և շատ տրամաբանական այսօր իմ մուտքի առջև լցրին մի տոպրակ թրիք... Բայց ես իմ խոսքը ասացի առանց իմ դեմքն ու ինքնությունը թաքցնելու, իրենք անում են գաղտագողի՛, որպես հանցագործներ»: Մի քանի օր առաջ էլ Գասպարիի ու իր կնոջ, իսկ հետո իր և որդու վրա լոլիկ ու ձու էին շպրտել ինչ-որ տղաներ:
-
10.07.2013|
17:11
Երևան-Աբովյան երթուղին սպասարկող «Քինգ դե լյուքս» ՍՊԸ-ն Չինաստանից ներկրել է «Յութունգ» մակնիշի 19 ավտոբուս: Ավտոբուսները երկուշաբթի օրվանից կփոխարինեն 259 համարի երթուղին սպասարկող «Բոգդան» մակնիշի ավտոբուսներին: Ընկերությունը ներկրել է նաև նույն մակնիշի հինգ հարմարավետ ավտոբուս, միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնելու համար (Հայաստանից Ռուսաստանի տարբեր քաղաքներ):
-
10.07.2013|
10:53
Արթիկի նախկին ենթաշրջանի Սպանդարյան գյուղում Բարսեղը իր 5 անչափահաս երեխաներին խնամում է միայնակ՝ առանց կնոջ: Նրանք ապրում են դեսուդենից հայթայթած շինանյութերով և իրենց ձեռքերով կառուցած տանը, որն ավելի շուտ վագոն-տնակ էր հիշեցնում:
-
10.07.2013|
10:43
Գորիս քաղաքի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում (ՔԿԱԳ) արդեն ամփոփել են 2013թ. առաջին կիսամյակի արդյունքները:
-
09.07.2013|
13:30
Գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն արագ անդրադարձավ հացամթերքի թանկացման վրա: Այսօր խանութներում շուրջ քսան դրամով բարձրացել է հացի գինը: Սակայն սա դեռ սկիզբն է:
-
09.07.2013|
11:58
Ձմերուկի սեզոնն էլ եկավ. մնում է իմանալ, ինչպես ճիշտ ընտրություն կատարել, որպեսզի հետո չափսոսաս:
-
08.07.2013|
18:17
Երեկ Իջևան -Երևան երթուղու վարորդը ճանապարհին դժգոհում էր` իշխանություններից, հայաստանյան իրավիճակից, գների բարձրացումից. «Մեր գազը էսօրվանից թանկացավ: Մի բալոնի մեջ չորս հարյուր դրամ տարբերություն ա տալիս»: Հետո քանի որ «ռայկոմ»-ի կանգառում տակդիրներին վաղուց հրաժեշտ տված որոշ մանկամիտներ «շլանգով» ջուրը պզզացնում էին սրա-նրա վրա, տաքսիով տուն հասա:
-
08.07.2013|
18:13
«Վարորդն այսօր չի պահանջում, որ տրանսպորտը թանկանա, առաջին հերթին պահանջում է վերանայել գործող հարկային քաղաքականությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան ՓԱՆՈՍՅԱՆԸ`խոսելով հասարակական տրանսպորտն սպասարկող ընկերությունների առջև ծառացած խնդիրների շուրջ: Նա հայտարարեց, որ եթե մոտակա մեկ-երկու ամիսներին չլուծվեն գազի և դիզվառելիքի թանկացման հետ կապված խնդիրները, իրենք պատրաստվում են գործադուլ անել:
-
07.07.2013|
22:24
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ելույթ ունենալով Սփյուռքի նախարարության համաժողովում, հանդես է եկել Թուրքիայի հանդեպ պահանջատիրական հայտարարություններով՝ տարածքներ եւ նյութական փոխհատուցում:
-
07.07.2013|
22:16
Հուլիսի 7-ից թանկացան գազի ու էլեկտրաէներգիայի սակագները. 1 խորանարդ մետր գազը թանկանում է 24 դրամով՝ 132 դրամից կազմելով 156 դրամ, իսկ 1 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիան՝ 8 դրամով՝ 30 դրամից կազմելով 38 դրամ: