ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 
  • Կանաչեղենի օգտակար հատկանիշները

    Կանաչեղենի օգտակար հատկանիշները

    03.07.2013| 12:38
    Կանաչ սոխի մեջ շատ բարձր տոկոս է կազմում քլորոֆիլը, որն օգնում է բարձրացնել արյան քանակը, այն հարուստ է B1 եւ B2 վիտամիններով, որոնք կարևոր դեր են կատարում իմունային և նյարդային համակարգերի համար: Օրական 50 գրամ սոխը լիովին բավարար է: Ապացուցված է, որ սոխում եղած նյութերն ու վիտամինները կանգնեցնում են մաշկի ծերացման գործընթացը, հատկապես մարմնի վերարտադրողական համակարգի աշխատանքը: Այնպես որ, եթե ցանկանում եք ավելի երկար մնալ «մաչո», հաճախ կերեք կանաչ սոխ: Այստեղ առաջանում է մի խնդիր`հոտը...Բայց դա կարելի է չեզոքացվել`ծամելով մեկ ճյուղ մաղադանոս:
  • «Քաղաքային շատ ջրավազաններ որպես զուգարան են օգտագործվում. Ինչո՞վ են զբաղված թաղապետերը»

    «Քաղաքային շատ ջրավազաններ որպես զուգարան են օգտագործվում. Ինչո՞վ են զբաղված թաղապետերը»

    02.07.2013| 19:30
    «Լողային բաց ջրավազանները հակահիգիենիկ են ու շատ վտանգավոր: Աղիքային հիվանդությունները սկզիբ են առնում հենց այդ ջրավազաններից»,-այսօր հրավիրված ասուլիսում զգուշացրեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության շրջակա միջավայրի և կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա ՊԵՏԻԿՅԱՆԸ:
  • Զավեշտի հրավառությունը

    Զավեշտի հրավառությունը

    02.07.2013| 11:42
    Արգո տիարք, սույն խնդրի լուծման հույսով բազմաթիվ հրապարակումներով հանդես գալուց զատ, բազմիցս դիմել եմ ձեզ` փորձելով հանրության նյարդերն ու արժանապատվությունը ոտնահարող երևույթը կանխարգելել, այսինքն, հնարավորություն ընձեռել խաղաղ երեկոներ և գիշերներ ունենալու։ Ցավոք, ձեր որդեգրած կոծկման քաղաքականությունը խնդիրը տարավ դեպի փակուղի, իսկ վերջին նամակս էլ մնաց անպատասխան (այն գրանցված է ՀՀ կառավարությունում 2013-ի ապրիլի 30-ին` Թհ36-65Ը5-47Թհ հսկիչ համարի տակ)։
  • Տաթև վանական համալիրն ունի բիոզուգարան

    Տաթև վանական համալիրն ունի բիոզուգարան

    02.07.2013| 01:08
    «Տաթևեր» ճոպանուղին նոր ծառայություններ ունի` օդապարիկների վարձութ, հեծանվային, հետիոտային զբոսանք, ժայռագնացություն, աուդիոգիդերի վարձույթ, հուշանվերների կրպակներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ճոպանուղու տնօրեն Վահան ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ:
  • «Սերը երկրորդական է, ամենահզորը`սեռական բավարարվածությունն է»

    «Սերը երկրորդական է, ամենահզորը`սեռական բավարարվածությունն է»

    02.07.2013| 00:57
    «ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ ինչքան զարգանում են, այնքան ամուսնալուծությունների թիվն ավելանում է : Հայաստանում ևս ամուսնալուծությունների թիվը մեծ է: Կան ամուսնալուծություններ, որոնք լինում են սեքսի մասին կեղծ պատկերացումների պատճառով: Կան նաև մարդիկ, ովքեր սեքսի մասին ընդհանրապես, չունեն գիտելիքներ: Սոցիալ-տնտեսական խնդիրները, ընտանեկան վեճերը հաճախ անդրադառնում են ամուսնական զույգերի սեռական հարաբերությունների վրա: Պետք է ճշտեն սեռական հարաբերությունների թույլատրելի ու ոչ թույլատրելի սահմանը, սեռական վարքն անկողնում: Կարող է ամուսիններից կինն այլ պատկերացումներ ունի սեքսի մասին, տղամարդն` այլ: Այդ օղակից է կախված տղամարդու և կնոջ սեռական ցանկության նվազումն ու ավելացումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խնդրի հետ կապված իր մտահոգությունն հայտնեց սեքսապաթոլոգ, հոգեբան, գիտությունների դոկտոր Մարատ ԶԱՔԱՐՅԱՆԸ:
  • «Հարսնաքարի» սպանության հետևանքներն անկանխատեսելի են

    «Հարսնաքարի» սպանության հետևանքներն անկանխատեսելի են

    01.07.2013| 19:42
    Շաբաթ երեկոյան, Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանի մոտ անցյալ տարի սպանված Վահե Ավետյանի հիշատակին քաղաքացիական ակտիվիստների կազմակերպած մոմավառության ժամանակ տեղադրվել է հուշաքար, որը հետագայում անհետացել է: Ակտիվիստները համարում են, որ այն գողացել է ոստիկանությունը: Ոստիկանությունը այդ մասին լռում է:
  • Իրավագիտության վերածնունդը

    Իրավագիտության վերածնունդը

    01.07.2013| 18:08
    Մոտավորապես տասնմեկերորդ դարում իրավունքի ուսումնասիրման բնույթը սկսում է զգալիորեն փոխվել: Այդ ժամանակը հայտնի է բազմաթիվ շրջադարձային կետերով եվրոպական քաղաքակրթության պատմության մեջ: Գրիգոր VII-ի իշխանության օրոք Հռոմի պապի ինստիտուտն ավարտում է սեփական իշխանության կենտրոնացումը:
  • Ի՞նչ է ասելու Աղվան Հովսեփյանը

    Ի՞նչ է ասելու Աղվան Հովսեփյանը

    01.07.2013| 15:49
    Գլխավոր դատախազությունը դիմել է Վերահսկիչ պալատին` ստանալու այն նյութերը, որոնք հիմք են հանդիսացել ՎՊ-ի տարեկան հաշվետվության մեջ արձանագրված գնահատականների ու եզրակացությունների համար:
  • Մեկ շաբաթում 3,3 մլն դրամի վնաս է հասցվել շրջակա միջավայրին

    Մեկ շաբաթում 3,3 մլն դրամի վնաս է հասցվել շրջակա միջավայրին

    01.07.2013| 12:23
    Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ Բնապահպանական պետական տեսչության կողմից 24.06-30.06.2013 թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.3 մլն դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 24 որոշում և հաշվարկվել է 3.3մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
  • Նոր օրենք` մանկական ոչ ավանդական սեռական հարաբերության տուգանքի վերաբերյալ

    Նոր օրենք` մանկական ոչ ավանդական սեռական հարաբերության տուգանքի վերաբերյալ

    30.06.2013| 16:41
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք երեխաների սեռական պաշտպանության մասին: Այն է` «Պաշտպանել երեխաներին վնասակար տեղեկատվությունից, ինչը խաթարում է նրանց առողջությունն ու զարգացումը»: Այս հայտարարությունը տեղադրվել է այսօր, իրավական տեղեկատվության կայքում: