«Ենթադրում եմ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը 2013-ի նախագահական ընտրություններից առաջ կրկին թողնելու է իր պաշտոնը` մոտավորապես խորհրդարանական ընտրությունների նմանությամբ, և այդ որոշումը իշխանության վերին օղակներում արդեն կայացվել է»:
Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հիասթափեցրեց սուր բախումների սիրահար լրագրողական համքարությանը` իր կուսակից, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի չափ ու սահմանը տված-անցած ամբաստանագրին զարմանալիորեն սեղմ ու մեղմ պատասխան տալով:
1999-ին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի այս հայտնի «խոստովանությունը» այն ժամանակ սաստող կոչ էր` ուղղված բոլոր նրանց, ովքեր նպատակ ունեին նորանկախ Հայաստանի բոլոր ձախողումները կոտրելու Վանո Սիրադեղյանի գլխին` դարձնելով նրան մեր ժամանակների ամենաողբերգական քավության նոխազը:
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն աշխատանքի կանցնի կրթության ոլորտում։ Օգոստոսի 6-ից նա կստանձնի ՀՀ կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը:
Այն, որ Վարդան Ղուկասյանը դիմում է գրել նաև ՀՀԿ-ից դուրս գալու «մոմենտով», պարզ էր արդեն շաբաթ օրը, սակայն, չգիտես ինչու, թե՛ ինքը, թե՛ ՀՀԿ-ն տևական ժամանակ չէին հրապարակայնացնում այն:
«Ձեզ չի՞ թվում, որ հիմա ոչ թե 2013, այլ 2018 թվականի նախագահական ընտրությունների հարցերն են լուծվում» հարցին ի պատասխան ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովն ասաց.
Իհարկե, հարցերի հարցը մնում է այն, թե ինչու մեկ էլ ու ԲՀԿ-ի մասին «վերլուծություններ» սիրող ՀԱԿ-ը վերցրեց ու ստորագրահավաք կազմակերպեց այն «պահին», երբ ԲՀԿ պատգամավորները «դոսրոչնո» մեկնել էին արձակուրդ` առանց թուլանալու հաճույք ստանալու:
Ընդդիմադիր դաշտը միասնական թեկնածուի փնտրտուքի մեջ է: Այս հարցում նրանց կօգնի Սերժ Սարգսյանը: Որ խաղի մեջ մնան թե՛ Քոչարյանը, թե՛ Լևոնը, թե՛ Օսկանյանը, թե՛ Ծառուկյանը: Կասկածո՞ւմ եք: Իզո՜ւր:
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...