Կոմերսանտի պարբերականի թղթակից Կիրիլ Կրիվոշեևը, որն այս օրերին գտնվում է Հայաստանում, հոդված է հրապարակել երկրում ներքաղաքական իրավիճակի, ընդդիմության՝ օր օրի ավելի մեծ թափ ստացող բողոքի ակցիաների մասին:
Նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրավիրվել էր ՀՀ Քննչական կոմիտե: Կոմիտեից դուրս գալուց հետո նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՔԿ հրավերի հիմքում երեկվա իր ելույթն էր: Բացատրություն են պահանջել իրենից:
Այլընտրանքային նախագծեր խմբից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների էլեկտրոնային հասցեներին նրանց ուղղված 9 հարց պարունակող նամակ է ուղարկվել: Հարցերը վերաբերում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերն այսօր հանրահավաքի ավարտին հայտարարեցին, որ վաղը` ժամը 10:00-ից, շրջափակելու են կառավարության կենտրոնական շենքի բոլոր մուտքերը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկարողանա մուտք գործել և անցկացնել գործադիրի հերթական նիստը:
Ձերբակալվել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու կասկածանքով, հայտնում է Քննչական կոմիտեն:
Նիկոլ Փաշինյանն առաջարկում է խոսել ապագայի ծրագրերից և միևնույն ժամանակ այս պահին բզկտում է Սյունիքն ու տալիս թշնամուն։ Ավելին, վրեժխնդիր լինում նաև այն համայնքապետերից, որոնք չթողեցին, որ նա Սյունիքի իրենց համայնքները մտնի։
Այսօր ՔԿ-ն լուր տարածեց, թե Էրեբունու նախկին թաղապետ ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, վերջինիս որդուն և տեղակալին մեղադրանք է առաջադրվել նախօրեին Մետրոպոլիտենի Գործարանային կայարանում ակցիա իրականացնելու համար։
Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե, Ազգային անվտանգության ծառայություն, Պաշտպանության նախարարություն։ Հանրության համար անհասկանալի պատճառներով, Գորիս-Կապան ճանապարհի մի մեծ հատված անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...