Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 
  • «Ընտրիր քո թալիսման քարը»

    «Ընտրիր քո թալիսման քարը»

    22.05.2012| 01:14
    ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի (ԵԳԻ) Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում մայիսի 19-ին բացվեց «Աշխարհի քարերը» սրահը. ցուցադրվել է երկրագնդի տարբեր հանքավայրերից հավաքված մոտ 1500 միներալ: Երկրաբանական թանգարանը հիմնադրվել է 1937-ին, որի համար հիմք են ծառայել Հովհաննես Կարապետյանի անձնական հավաքածուի 4150 նմուշները: Տարիների ընթացքում ԵԳԻ-ի գիտաշխատողների շնորհիվ թանգարանային ֆոնդի նմուշների թիվը հասել է 11 հազարի:
  • Արհմիությունները երիտասարդացման խնդիր ունեն

    Արհմիությունները երիտասարդացման խնդիր ունեն

    21.05.2012| 08:25
    Մայիսի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության երրորդ հերթական համագումարը։ Այն հաշվետու համագումար էր, որի ընթացքում ներկայացվեց նախորդ 5 տարվա աշխատանքը։ 109 պատվիրակից համագումարին մասնակցում էր 102-ը։
  • Կողմ են նոր նախարարության ստեղծման նախաձեռնությանը

    Կողմ են նոր նախարարության ստեղծման նախաձեռնությանը

    21.05.2012| 07:14
    Հայաստանի եռաչափ մոդելավորողների միությունը միանում է տեխնոլոգիական և ինովացիոն զարգացման նախարարության ստեղծման նախաձեռնությանը:
  •  Ռուս պրակտիկանտները՝ ԳԹԿ-ում

    Ռուս պրակտիկանտները՝ ԳԹԿ-ում

    20.05.2012| 11:02
    Մանչեսթրի Բրիտանական համալսարանի մասնաճյուղի Մոսկվայի Սոցիալական և տնտեսագիտական գիտությունների բարձրագույն դպրոցի կրթության մենեջմենթի ֆակուլտետի ուսանողները ՌԴ Կրթության որակի գնահատման կենտրոնի (CICED) աջակցությամբ ուսումնական պրակտիկա են անցնում ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնում՝ ՙԿրթական համակարգի կառավարումը տվյալների հիման վրա՚ ծրագրի շրջանակներում։