Կան մարդիկ, որոնց ներկայությունը մեր կյանքում թթվածնի նման է. երբ կա, վայելում ենք նույնիսկ աննկատ, չկա` շնչահեղձ լինելու չափ ծանր է դառնում չգոյությունը: ՅՈՒՐԻ ԱՎԵՏՅԱՆԻՆ ճանաչողներն աներկբայորեն կհավաստեն, որ նա հենց այդպիսին էր:
Փերինչեքը, այո, շահեց դատը։ Շահեց (չնայած «միջազգային սուտ» է հռչակում աշխարհի բազմաթիվ երկրների վավերացրած Հայոց ցեղասպանության փաստը) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մեծ պալատի կողմից։
Հազիվ էր Նոբելյան կոմիտեն հայտարարել քիմիայի ասպարեզում (ԴՆԹ-ի վերականգնման մեխանիզմների հետազոտությունների համար) թուրք գիտնական Ազիզ Սանջարին 2015 թվականի մրցանակը շնորհելու մասին, հայոց լրատվամիջոցներում անմիջապես հաղորդումներ երևացին, որ նրա ծննդավայրում (Մարդինի մարզ, Սավուր) թուրքեր երբեք չեն ապրել և որ նա է քուրդ հայկական արմատներով:
Ժամանակ առ ժամանակ հայաստանյան հանրությանն «անակնկալ» է մատուցում ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը։ Զորօրինակ` «ԱՄՆ-ը հիասթափված է Հայաստանի վերջին շրջանի մի շարք որոշումներից», «Վաշինգտոնում առանձնապես ոգևորված չեն արտաքին քաղաքական այն կուրսից, որ վերջին շրջանում որդեգրել է պաշտոնական Երևանը» և այլն, և այլն։
Բյուրեղապակյա բաժակում խորհրդահայ 5-աստղանի ոսկեխունկ կոնյակն է հուրհրում, գավաթները վեր ենք պարզում Աժդահակ լեռան գագաթին և թռչնի թռիչքի բարձրությունից քննախույզ տեղազննում ենք հայոց լճերում և կիրճերում, դարավանդներում ու առվակներում ծավալվող իրադարձությունները։ Մենք խմում ենք որդան կարմիր հեղուկն ումպ առ ումպ։
Վստահ եմ` վերջին բառը ընթերցողի մեջ տարօրինակից մինչև զայրույթի զգացում կառաջացնի: Հանգստացեք ու բարի գտնվեք մտաբերել, թե մինչ այդ իրոք խեղաթյուրված բառն ընթերցելը ձեր ապրած օրերն ու տարիներն արդյո՞ք առանց այդ տարօրինակից մինչև զայրալիցն են եղել:
Իրանական տեղեկատվական հարթակները հաղորդում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության պառլամենտը` Մեջլիսը, միաձայն որոշում է ընդունել Հորմուզի նեղուցը փակելու մասին։
Հավանաբար հիշում եք, որ նեղուցի փակման մասին խոսել ենք դեռ օրեր առաջ, սակայն այն ժամանակ Իրանը, հավատալով դիվանագիտական ճանապարհով խնդիրը կարգավորելու Թրամփի հայտարարություններին, չգնաց այս ծայրահեղ քայլին...