Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Տարեկան 69 մլրդ դոլար` աֆղանական թմրանյութերից

Տարեկան 69 մլրդ դոլար` աֆղանական թմրանյութերից
31.05.2012 | 04:25

Աֆղանական թմրամիջոցների ապօրինի վաճառքից ամեն տարի թմրամաֆիան մոտ 69 միլիարդ դոլարի եկամուտ է ստանում: Այդ մասին հայտարարել է Աֆղանստանի թմրամիջոցների առևտրի դեմ պայքարի նախարար Զառոր Ահմադ Մուկբիլը: Աֆղանստանում թմրամիջոցների վաճառքով զբաղվողները տարեկան վաստակում են շուրջ 1 միլիարդ դոլար:
Ելույթ ունենալով Դուշանբեում տեղի ունեցող թմրամիջոցների դեմ պայքարին նվիրված համաժողովում` Զառոր Ահմադ Մուկբիլը հայտարարել է, որ թմրամիջոցներն Աֆղանստանում չեն օրինականացվի:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 7028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ