«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Սևանա լճի ավազանում կանցկացվեն բնությանը նվիրված հատուկ միջոցառումներ

Սևանա լճի ավազանում կանցկացվեն բնությանը նվիրված հատուկ միջոցառումներ
16.06.2012 | 01:47

Սևանա լճի ավազանի ջրածածկումից զերծ մնացող տարածքներում, անտառատնկման, անտառամշակաբույսերի լրացման և դրանց հետագա խնամքի աշխատանքներից բացի, այս տարվա հուլիս - օգոստոս ամիսներին նույնպես կանցկացվեն բնությանը նվիրված հատուկ օրեր:

Ըստ տեղեկատվության, վերոնշյալ օրերին կազմակերպվելիք միջոցառումների շրջանակներում ուսանողության, աշակերտության, հասարակական կազմակերպությունների, կամավորների և տարածքային տեսչական կառույցների ուժերով կմաքրվեն հիմնականում Սևանի առափնյա գոտիներն ու լճին հարակից չսեփականաշնորհված տարածքները:
Բացի դրանից, տեղի բնակչության հետ նախարարության մասնագետները զուգահեռաբար կանցկացնեն նաև բնապահպանական թեմաներով դասընթացներ, որոնք նվիրված կլինեն բնակչության էկոկուլտուրայի բարձրացման, կենսաբազմազանության պահպանման և զբոսաշրջության կազմակերպման հարցերին:

Դիտվել է՝ 2767

Մեկնաբանություններ