Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Դարձյալ հրաշքներ

Դարձյալ հրաշքներ
20.06.2012 | 12:33

Հունիսի 20

Սպասիր, որ լսես կամքս, ապա և կատարես այն։ Ամեն բանից ավելի` հնազանդ եղիր։
Մի վախեցիր։ Ես պաշտպանության պարիսպ եմ քո շուրջը։ Այս բանի իրական գիտակցությունն ունեցիր։ Տեսնել այս հավատքի աչքերով նշանակում է առիթ տալ, որ նա հայտնվի նյութական աշխարհի մեջ։ Հիշիր, որ Ես ցանկանում եմ հրաշքներ գործել, ինչպես որ գործում էի երկրի վրա եղած ժամանակ։ Սակայն երկու դեպքում էլ պայմանները նույնն են. Ես շատ հրաշքներ չեմ կարողացել գործել սոսկ անհավատության պատճառով։ ՈՒստի, թեկուզ միայն ի պատասխան քո հավատի, Ես հրաշքներ կգործեմ։

Դիտվել է՝ 5962

Մեկնաբանություններ