Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Մանկական հոգի

Մանկական հոգի
02.07.2012 | 01:01

Հուլիսի 2

Ճանապարհը քարքարո՞տ է թվում։ Ոչ մի խոչընդոտ չի կարող արգելք լինել քո առաջընթացին։ Ապագային նայիր ուրախ ու անվախ սրտով միայն։ Արիացիր։ Գալիքը տեսնել մի ցանկա։ Այդպես անելով` դու կողոպտում ես հավատն իր սքանչելի գեղեցկությունից։
Բավական է իմանալ, որ ամեն ինչ լավ է ընթանում. ոչ թե տեսնելը, այլ հավատն է այն նավը, որ փոթորկուն ջրերի միջով քեզ ապահով նավահանգիստ կհասցնի։ «Ըստ հավատոց քոց եղիցի քեզ»։ Այս էր Իմ խոսքը նրանց, ովքեր Ինձ էին գալիս բժշկվելու համար։
Եթե հրաշագործության համար, եթե բժշկության համար հավատն այսքան անհրաժեշտ է, ապա հասկանալի է, թե ինչու էի Ես Իմ թագավորությունը մտնել ցանկացողներին անզիջում կերպով թելադրում մանկանց նման լինել։ Հավատը մանկական վերաբերմունք է։
Աշխատիր ամեն բանի մեջ մանկանց նմանվել։ Փնտրիր, ջանք թափիր, որ գտնես. մինչև որ տարիները բազմապատկեն քո բնության մեջ մանկան վստահող հոգին։ Ոչ միայն իր պարզ ու անմիջական վերաբերմունքի ու վստահության համար պետք է ընդօրինակել մանկական հոգին, այլև կյանքից առած իր ուրախության, իր մշտապատրաստ խնդության համար, նենգության չգոյության և ամեն ինչ բոլոր մարդկանց հետ միասնաբար վայելելու համար։ Հաճախ խնդրիր, որ կարողանաս փոքրիկ մանկանց նման լինել, որ նրանց պես սիրով ու պարզությամբ վերաբերվես ամենքին, ոչ թե վախով ու քննադատաբար նայես ամեն ինչին։ «Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, Երկնքի արքայություն չեք մտնի»։

Դիտվել է՝ 12831

Մեկնաբանություններ