ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

ՄԱԿ-ի խաղաղապահների մանդատը Հարավային Սուդանում երկարաձգվել է մեկ տարով

ՄԱԿ-ի խաղաղապահների մանդատը Հարավային Սուդանում երկարաձգվել է մեկ տարով
06.07.2012 | 12:55

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 12 ամսով երկարաձգել է խաղաղապահների ներկայությունը Հրավային Սուդանում։ Ժամկետի երկարաձգման համար կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները։ Առաքելության նպատակն է պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և ամրապնդել անվտանգությունը։
ՄԱԿ-ի ընդունած բանաձևում կոչ է արվում Հարավային Սուդանի կառավարությանը մեծացնել պատասխանատվությունը բնակչության անվտանգության համար։ Փաստաթղթում նաև նշվում է, որ երկրի իշխանությունները պետք է էլ ավելի սերտ համագործակցություն սահմանեն ՄԱԿ-ի առաքելության հետ։
Նշենք, որ Հարավային Սուդանն աֆրիկյան ամենանոր կազմավորված պետությունն է, որը Սուդանից անկախացել է 2011թ. հուլիսի 9-ին։ Վերջին ժամանակներս երկու պետությունների՝ նավթով հարուստ սահմանամերձ շրջանում հաճախակի են դարձել զինված բախումները։

Դիտվել է՝ 2486

Մեկնաբանություններ