Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Արա ԱԼՈՅԱՆ. Թող 2013-դառնա անշրջելի երջանկության տարի

Արա ԱԼՈՅԱՆ. Թող 2013-դառնա անշրջելի երջանկության տարի
29.12.2012 | 18:19

Նախատոնական այս զգացումնառատ մթնոլորտում, երբ միախառնվել են անցնող տարվա հանդեպ կարոտաբաղձությունն ու գալիքի նկատմամբ հուզումնալից սպասումներն ու խոհերը, երբ արածի ու չարածի նժարումների մեջ իրենց հավասարապես զգացնել են տալիս անցյալի ափսոսանքն ու գոհունակությունը նաև, այդ ամենի մեջ, այնուամենայնիվ, գերիշխող են հույսն ու սերը, լավատեսությունն ու բարությունը:
Շատ եմ ցանկանում, որ այդ զգացողությունները չլքեն ձեզ ու ձեր ընտանիքներին` ոչ միայն որպես երազանք, այլև` հանապազօրյա իրողություն: Թող 2013 թվականը ձեզ համար դառնա անձնական, ընտանեկան ու գործնական անշրջելի երջանկության ու հարմարավետության ավետյաց ժամանակաշրջան:
Թող ձեր բոլորն երազանքներն այնքան արագ իրականանան, որքան ափի մեջ ձյունն է հալչում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Դիտվել է՝ 3562

Մեկնաբանություններ