Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Գիտես` ես շա՞տ եմ հասկանում»

«Գիտես` ես շա՞տ եմ հասկանում»
15.02.2013 | 00:39

ԱԺ-ում ամենաէքսցենտրիկ պատգամավոր համարվող ոչ անհայտ Լյովա Խաչատրյանը, ով «համատեղությամբ» նաև ապարանցի է և հայտնի է էշերի իր հավաքածուով, որոնց կոչում է իրեն նվեր տվողի անունով, լինի դատախազ, մոտիկ ընկեր, թե քավոր-սանիկ, որքան էլ պարադոքսալ է, իր անմիջական բնավորությանը ոչ հարիր, դեռ ամուսնացած չէ: Հարցին` ինչո՞ւ, ասաց. «Մի սիրուն աղջիկ չեմ կանա քթնեմ. մի գեղեցկուհի ռաստ չի գալի», ու հենց խորհրդարանի միջանցքում, ուր կային բազում «սիրուններ», երգեց. «Սիրուննե՜ր, մի՜ք նեղանա»:
Իսկ հարցին, թե իր ձայնն ում է տալու, ասաց` ժողովրդին: Այս առումով էլ սկսեց երգել. «Ես իմ ձայնը քեզ եմ տալի՜ս, դու մի դնիր այն վանդակ»: Բայց ժողովուրդը չի առաջադրվել, մի քիչ անհասկանալի է, թե դա ինչպես է լինելու` հարցրինք։ «Գիտես` ես շա՞տ եմ հասկանում, թե ոնց է լինելու»,- ինչպես միշտ, իրեն հատուկ անկեղծությամբ ասաց նա:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ