Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
23.07.2013 | 00:02

Ո՞Ւմ կնմանեցնեիք ինձ, հապա մտածեցե՛ք, ո՛վ դուք մոլորյալներ, որ ոսկու մեծ բաժին եք գցում քսակից, արծաթ եք կշռում կշեռքով և ոսկերիչներ վարձում, որպեսզի ձեռակերտ կուռքեր պատրաստեն, և խոնարհվելով երկրպագում եք դրանց։ Վերցնում, ուսերիդ վրա դրած բերում եք, և երբ գետնին եք դնում, այդպես մնում են տեղում ու չեն շարժվում. եթե որևէ մեկը կանչի դրանց, չեն լսի և չար փորձանքներից չեն փրկի նրան։ Հիշեցե՛ք այս և հոգո՛ց հանեցեք, զղջացե՛ք դուք, մոլորյալնե՛րդ, սրտա՛նց դարձի եկեք, մտաբերեցե՛ք առաջին գործերը` վաղուց ի վեր կատարվածները, քանզի ե՛ս եմ Աստվածը, և, ինձնից բացի, մեկ ուրիշը չկա։


Եսայու Մարգարեությունը 46.5-9

Դիտվել է՝ 1786

Մեկնաբանություններ