ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

2023 թվականին Կարմիր մոլորակ կթռչեն չորս կամավորներ

2023 թվականին Կարմիր մոլորակ կթռչեն չորս կամավորներ
21.01.2014 | 13:05

Հոլանդական Mars One ընկերությունը խոստացել է 2023 թվականին Կարմիր մոլորակ ուղարկել չորս կամավորների: Կամավորների քանակը համալրելուց հետո նրանք յուրաքանչյուր երկու տարին մեկ կթռչեն մոլորակ` կկառուցեն բազա և կփորձեն բնակություն հաստատել:

Ընկերության ղեկավարները կարծում են, որ ավելի քան 6 մլրդ դոլարը բավական է նախագիծՆ իրականացնելու համար (թեև նրանք բացատրում և նախազգուշացնում են, որ նախատեսվող չվերթը կունենա մեկ ավարտ, և տասը տարիների ընթացքում չի հաջողվի ստեղծել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան մարդկանց վերադառնալ Երկրի վրա):

Անցյալ տարի Mars One-ը սկսեց Կարմիր մոլորակ թռչել ցանկացողների հավաքագրումըը:

Ինչպես հերթական անգամ պնդում են հոլանդացիները, կամավորների թիվը հասնում է 10 հազարի: Սկզբնական թեկնածուներից ընտրվել է 1058 հոգի: Նրանցից 297-ը ամերիկացիներ են, 75-ը` կանադացի, 62-ը` հնդկացի, 52-ը` ռուս, 13-ը` լեհ, 10-ը` ուկրաինացի, 5-ը` բելոռուս: Մինչև 2015-ը ծրագրի ղեկավարները պատրաստվում են ընտրել 24 մարդու, որոնք էլ կսկսեն նախապատրաստվել այդ թռիչքին: Տեղեկացնենք, որ կամավորների առաջին խմբում հայտնվել է Վորոնեժից «Կոմսոմոլսկայա պրավդա» խմբագրության 22 -ամյա աշխատակից Արտեմ Գոնչարովը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2679

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ