ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

«ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ» խորագիրը կրող ասմունքի միջդպրոցական փառատոն

«ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ» խորագիրը կրող ասմունքի միջդպրոցական փառատոն
22.02.2014 | 14:00

ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհուրդը և Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը համատեղ կազմակերպել էին «ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ» խորագիրը կրող ասմունքի միջդպրոցական փառատոն` նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան:
Փառատոնին մասնակցել են Շիրակի մարզի դպրոցների 9-12-րդ դասարանի աշակերտներ: Փառատոնը բաղակցած էր երկու փուլից` նախընտրական և եզրափակիչ: Եզրափակիչ փուլում մասնագիտացված ժյուրին որոշեց լավագույններին, որոնք էլ պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով:
Փառատոնի ընթացքում հնչեց դասական երաժշտություն` կենդանի կատարմամբ, ինչպես նաև եղան պարային և այլ երաժշտական համարներ:

Դիտվել է՝ 1820

Մեկնաբանություններ