ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ուսանողական բանակում՝ Արցախում

Ուսանողական բանակում՝ Արցախում
25.07.2014 | 15:32

Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվում է ուսանողական բանակում, որին մասնակցում են Երևանի պետական և Արցախի պետական համալսարանների ուսանողներն ու Կովսականի երիտասարդները:
Նախաձեռնության նպատակն է մեկ հարկի տակ համախմբել այն երիտասարդներին, ովքեր փորձի և տեսակետների փոխանակման միջոցով կամրապնդեն համագործակցության կապերը երիտասարդական և ուսանողական կառույցների միջև:
Միջոցառման ընթացքում երիտասարդները հանդիպումներ կունենան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ:
Նախատեսվում են սեմինարներ և դասախոսություններ ուսանողական ինքնակառավարման խնդիրների, երիտասարդական կազմակերպությունների դերի, Արցախյան հիմնահարցի և այլ թեմաների վերաբերյալ:
Ուսանողները կայցելեն Արցախի պատմամշակութային մի շարք տեսարժան վայրեր, ինչպես նաև Խնձորեսկի ձոր՝ Մխիթար Սպարապետի գերեզման:

Դիտվել է՝ 1287

Մեկնաբանություններ